Այս էջը հաստատված է

օր հանդիսավոր եղանակով սեղանի վրա հայտարարել թե` ինքը «Փնջիկ»-ի խմբագրապետն է, իսկ Սարյանը լոկ յուր աշխատակիցը, միևնույն է ասել թե յուր գործակատարը, որի ապրուստի փողն անգամ ինքը պիտի վճարե. արդ, ի՞նչ իրավունքով տիկ. Մարթան և օր. Շուշանը նրան այդքան պատիվներ են տալիս, իսկ յուր վրա ուշադրություն անգամ չեն դարձնում։ Բայց հետո մտածելով, թե մի գուցե այդպիսով մի սխալ արած լինի և Մոմճյանի բարկությունը գրգռե, որոշեց նախ հայտնել նրան յուր դիտավորությունը, հապա թե գործաղրել։

Բայց երբ Մոմճյանին պատահելով պատմեց տիկ. Մարթայի և յուր աղջկա վարմունքը և հայտնեց յուր դիտավորությունը, Մոմճյանը ծիծաղեց։

— Ինչո՞ւ համար եք ծիծաղում,— հարցրեց խմբագիրը։

— Քո միամտության վրա,— հարեց Մոմճյանը։

— Իմ ո՞ր միամտության վրա։

— Այն, որ քո օգուտն ու վնասը ճանաչել և միմյանցից զանազանել չես կարողանում։

— Իմ օգուտն այն է, որ իբրև խմբագիր ինձ անպատվե՞ն,— վրդովված հարցրեց Շաշյանը։

— Ո՛չ, քո օգուտն այն է, որ մեր աշխատակցին պատվեն այդ մարդիկը, որքան կարող են։ Չէ՞ որ այդպիսով նրանք ծառայություն են անում մեզ, այսինքն կողմնակի կերպով օգնում են, որ այդ երիտասարդը մեր բարեկամության հարգը ճանաչե և գնահատե։ Դու նախանձում ես, որ քո աշխատակցին երեք տեսակ կերակուր են ուտեցնում, որ նրա համար անուշեղեններ են պատրաստում, և կարծում ես, որ դրանով քո խմբագրական արժանապատվությունը վիրավորում են։ Ես, ընդհակառակը, ընդունում եմ, որ այդ ընտանիքը ճանաչելով Սարյանի արժանիքը և մեզ պիտանի լինելը, աշխատում են գրավել նրան և պահպանել, որպեսզի մեր գործին ծառայեցնեն, ըստ որում իրենք էլ այդ գործի բարեկամներն են։

Մոմճյանը ուրիշ անգամ արժանի չէր համարիլ Շաշյանին այս տեսակ բացատրություններ տալու, բայց երկյուղ կրելով թե մի գուցե նա մի անտակտ վարմունքով յուր