— Մա՞շ. հոգևուր տերը իրա մագիար ղրկիլ է էս պատվական մարթուն, թե գնա, տիս, վուր էնդի իրիցփուխ ջոկելու վուխտը խալթաբանդություն չանին. հիմի կի հասկացար, —բացատրեց չաչանակ Սերգոն։
— Հասկացա, հասկացար.— գլուխը տմբտմբացնելով խոսեց ծերունին դաոնալով դեպի Մոմճյանը,— թե վուր հոգեվուր տերն է ղրկի, դրան խոսք չունիմ։ Ամա պիտի ասի, վուր էգեղեցու օրենքին յիս էլ խաբար իմ. չունե մե դամ էստի իրիցփուխ էլիլ իմ։ Էն վուխտը միր առաջնուրդը ողորմածիկ Սարգիս սրբազանն էր. լավ մարդ էր, խիստ կուսիրեր ինծ։ Մակար սրբազանն էլ ինձ կուճանչնար։ Դուն կուլի վուր, շատ բանի խաբար իս, կուլի վուր, էդեղեցուն էլ հավատում չրլիս, էդ քու բանն է. էս խալխի առչիվը խուսելու ի՞նչ ունիս. էս խիղճ ջեհիլները քիմեն ի՞նչ պտին սովրի. ախար բանող ու մշակ մարդիք ին, շկոլ չին տեսի, գիմնազ չին իմացի, մե աստուծ գիդին, մե լուսավորչի էգեղեցի ու մեկ էլ նրա գահանեն. հիմի դուն վուր էդ գահանին էլ նրանց առչիվը անպատիվ իս անում, էդ վո՞ւնց կուլի։
Մոմճյանն զգաց յուր սխալը և չկամենալով այլևս գրգրռել ծերունուն՝ «ինձ չհասկացար, բիձա ջան, ինձ չհասկացար...» ասելով ետ քաշվեց և աչքով արավ չաչանակին:
Վերջինս առաջ անցավ և բացականչեց.
— Լավ, լավ, էրկան մասլահաթնիրու տիղ չէ էստի. գնանք, տեր-հայրը միզ է մնում.— այս ասելով նա Ժողովականներից մի քանիսին առաջ հրեց։
— Ի՞նչ եք կանգնել էստեղ, գնանք էլի,— խոսեց մյուս կողմից գործիչ-Վանոն և մի քանիսին էլ նա առաջ տարավ։ Ժողովականները կամաց-կամաց մոտեցան եկեղեցու դռանը և մեկ֊մեկ գլխարկները վերցնելով ու դռան խաչը համբուրելով՝ ներս մտան։
Նրանց հետ միասին ներս մտավ և ճոն Մարտիրոսը գրլուխը շարժելով և ինքն իրեն մրմնջալով՝ «տեր աստուծ, դուն ազատե միզ էս թավուր ալքիրեմեն...»։
Բարեկարգիչը նստած էր արդեն եկեղեցու մեջ դրված սեղանի առաջ և անունները գրելու համար թերթիկներ էր պատրաստում։ Նրա կողքին նստել էր եկեղեցռւ տիրացուն և