Այս էջը հաստատված է

ավելի սպիտակագույն թղթից էին և բարեկարգչի ուշադրությունը հրավիրեց այդ հանգամանքի վրա։

Բարեկարգիչը համեմատեց և տեսավ, որ, արդարև, յուր բաժանած թերթիկների գույնը կիսասպիտակ էր, մինչդեռ ժոզովականներից շատերի բերածի գույնը կատարյալ սպիտակ։

— Այս թու ղթը ո՞վ տվավ քեզ,— հարցրեց քահանան մի նոր մոտեցող արհեստավոր ծխականի։

— Դուն տվիր, ո վ տվավ,— պատասխանեց ծխականը։

— Ես չեմ տվել,— վճռաբար հայտնեց քահանան։

— Վա, տերտեր ջան, հիմի էս ղադա խալխի միջումը դուն չբաժանեցի՞ր, գանա գահ անեն էլ իրա արածը հաշա կուտի՞,— հանդգնությամբ խոսեց արհեստավորը։

— Տո, հաշա ուտող էլ ես, ստախոս էլ ես, իմ բաժանած թուղթը, այ, էս հասարակ թղթիցն էր, իսկ քո բերածը, թե ավելի սպիտակն է և թե լավ տեսակը,— բարկացած նկատեց քահանան։

Ծխականը մնաց շվարած և Վանոյի ու Չաչանակի աչքերին էր նայում։

— Տեր-հայր, գուցե ձեր բերած թղթերի մեջ սպիտակ թերթեր եղել են, ի՞նչ գիտեք,— հարցրեց Մոմճյանը։

— Ոչ, պարոն, թուղթը ես եմ գնել,— վկայեց տիրացուն.— երեք կոպեկ ավի մեր մոտիկ խանութպանին և վեց թերթ՝ ահա, այս հասարակ կիսասպիտակ թղթից գնեցի, կամենում եք, գնացեք, հարցրեք։

— Լավ, հիմա ինչի՞ վրա եք վիճում,— հարցրեց Մոմճյանը.— թուղթը սև է թե սպիտակ, այդ միևնույն է։ Դուք կարդացեք, թե մեջը ի՞նչ է գրած, գուցե ծխականները իրենք իրենց տնից ընտրելիի անունը տանը գրել ու բերել են, ձեզ ի՞նչ։

— Ճիշտ է ասում, տեր-հայր, դուք այն հարցրեք, թե ու՞մն են ուզում, թե չէ թղթի սևն ու սպիտակը ինչների՞դ է պետք,— ձայնակցեց Վանոն։

— Տերտեր ջան, յիս իմը, միր տանը գրեցի ու բերի սրամեն խո զարար չունի՞ս,— վրա բերավ չաչանակ Սերգոն։

— Ի՞նչ իս ասում, տո, մի ասա յիս էլ լսեմ,— հարցրեց ճոն Մարտիրոսը Չաչանակին։