ծանոթանա քննության առաջարկվող հրահանգը կազմելու շարժառիթների հետ։ Ժողովականները սիրով համաձայնվեցին։
Խմբագիր Շաշյանը, որ առհասարակ, խմբագրական Ժողովներում մի դրական պաշտոն կատարելու մեծ ցանկություն ուներ, ձեռք առավ արձանագրությունը և սկսեց կարդալ.
«թիֆլիս, 188* թ. սեպտեմբեր 17.
«Փնջիկ»-ի խմբագրատան մեջ կայացավ տասնհինգերորդ խմբագրական ժողովը, որին ներկա էին՝ տնօրեն և գործավար պ. Մոմճյան, խմբագիր-հրատարակիչ պ. Շաշյան, աշխատակից պարոններ՝ Մովսիսյան, Թաթուլյան, Վարդանյան, Արազյան, Ասլանյան և Հակոբյան. աշխատակից օրիորդներ՝ էմմա Քանարյան, Լուսիկ Բարյան...
— Այդ ի՞նչ խավարամտություն է. օրիորդ աշխատակիցների անունները տղա աշխատակիցներից հետո՞ եք գրել.— սուր ու ճչող ձայնով ընդհատեց ընթերցումը օր. Քանարյանը։
— ԵՎ իրավ. այդ ի՞նչ միջնադարյան հնամոլություն է,— ձայնակցեց օրիորդին աշխատակից Թաթուլյանը։
— Այդ երևի մի սխալմունք է, վնաս չունի, հետո կուղենք. շարունակեցեք,— խոսեց Մոմճյանը և խմբագիրը շարունակեց։
«Էմմա Քանարյանը, Լուսիկ Բարյանը, Զարուհի Թեմուրյանը, Սարա Մամուլյանը...»։
— Օ, հո, իմ անունը ամենից վե՞րջն եք գրել, երևի ես «Փնջիկտ-ի խմբագրության երկրորդական, երրորդական կամ. ով գիտե, չորրորդական և հինգերորդական աշխատակիցն եմ... խնդրեմ, խնդրեմ, իմ անունը ջնջեցեք,— քիթն ու պռունկը վեր քաշելով խոսեց օրիորդ Սարան և շուռ գալով մեջքը դեպի Շաշյանը արավ։
— Օրիորդ, ինչի՞ եք վիրավորվում. անունը առաջ գրած, թե ետ գրած միևնույն չէ՞,— նկատեց օրիորդ Բարյանը։
— Խնդրեմ, օրիորդ, թե որքա՞ն միևնույն է՝ այդ ես լավ գիտեմ։
Օրիորդ Բարյանը այս անսպաս հայտարարության վրա