Այս էջը հաստատված է

զիտասին ամենեքեան, թէ աշակերտ իմ էք, եթէ սիրեսցէք զմիմեանս», «Եւ որպէս կամէք թէ արասցէն ձեզ մարդիկ, այնպէս արասջիք և դուք նոցա»: Այս և սրա նման շատ պատվերներ էլ տալիս է մեզ եկեղեցու հիմնադիրը։ Ուրեմն ձեր նոր ժամանակի ոգին նոր գյուտ չէ արել. նա կրկնում է հինը։ Իսկ դուք, նոր ժամանակի գործողներդ՝ ժողովրդի տգիտությունից օգուտ քաղելով' հինը ծախում եք նրան իբրև նոր ապրանք։

Այդ մոլորեցնելու և հիմարացնելու մի ձև է, որին, ինչպես երևում է, այնքան եք վարժվել, որ ինձ նման մարդուն էլ կամենում եք սխալեցնել. չմտածելով թե՝ ախար մեր դպրանոցում թե ազատ մտքերի և հառաջադիմական ուղղության հետ ծանոթացրած չլինեին մեզ, գոնե ճշմարիտ քրիստոնեության հետ ծանոթացրած կլինեին։ Ուրեմն ի՞նչ միտք ուներ կրոնի կամ բարոյականի անունով վարագուրել իմ առաջ ձեր վարմունքը։

— Ա՛յն, որ ձեր աշխարհայեցողությունը շարունակ ոայդ հին առանցքի շուրջն է պտտվում։

— Հասկանում եմ։ Ուրեմն ես որ ասում էի թե՝ ձեր խոսքերը ինձ համար խորթ, օտար և անհարազատ մտքեր են պարունակում իրենց մեջ, ի նկատի ունեի հենց ձեր այդ մոլար, այլանդակ և անկերպարան վարդապետությունը, որով աշխատում եք գայթակղեցնել ամեն մի պատահողին։ Բայց խնդրում եմ, մի՛ խոսեք, ինձ հետ այլևս կրոնի և բարոյականի մասին. մի՛ աշխատեք շփոթել իմ միտքը այդ բառերով: Ես արդեն հասկացել եմ ձեզ։ Ձորաբաշի ընտրությունը, որին ականատես եղա, կուսակցություն կազմելու մասին ձեր խըմբադգրած հրահանգը, որը մի ժամ առաջ կարդացիք՝ արդեն համոզել են ինձ, որ դուք կրոնի և բարոյականի մասին մտածող ու հոգացող մարդ չեք։ Անկեղծ եղեք ուրեմն և խոստովանեցեք ինձ. ի՞նչ է ձեր նպատակը, կամ դեպի ու՞ր եք դիմում դուք։

— Ես արդեն ասացի ձեզ։ Մեր նպատակը զարգանալ, հառաջադիմել և բարօրության հասնելն է։ Այս նպատակին ձգտելով մենք դիմում ենք դեպի ցանկալի ապագան։

— Բայց ինչո՞ւ գործելու այս եղանակն եք ընտրել։ Ինչո՞ւ