Այս էջը հաստատված է

այստեղ։ Պատճառը հարգելի է։ Նրանցից ամեն մինը յուր տգիտության համահավասար փառասիրություն ունի: Ես նրանց «Փնջիկ»-ի աշխատակիցներ եմ անվանում, թեպետ նրանցից և ոչ մեկը երկու տող բան գրել չէ կարող. բայց աշխատակից անունը գգվում է նրանց անմիտ փառասիրությունը. և նրանք թերթի համար խելագարի պես աշխատում են: Նրանցից յուրաքանչյուրը ունի ազգականների ու բարեկամների ահագին շրջան, որոնց միջից շարունակ բաժանորդներ են որոնում մեզ համար։ Նրանք ունին և ընկերներ ու ընկերուհիներ, որոնց հետզհետե գրավում են դեպի մեզ և նրանց էլ նույն ծառայությունն են անել տալիս։ Դրանք մեր ներքին կառավարության մեջ ձրիաբար գործակատարի պաշտոն են կատարում և միակ ռոճիկը, որ ստանում են, այդ աշխատակից անունն է, որ ես տալիս եմ նրանց։

Սարյանը ծիծաղեց:

— Հապա, այդ էր պատճառը, որ ես չկամեցա նրանց ներկայությամբ վեճի բռնվել ձեզ հետ։ Ախար նրանք մեր խելոք մտքերի արժեքը չէին կարող հասկանալ. մեջտեղ այն վնասը կունենայինք, որ նրանց համարումը կպակասեր դեպի ինձ կամ դեպի ձեզ։ Այժմ որ այս գաղտնիքը բացատրեցի ձեզ, հարկավ, էլ զգուշանալու կարիք չեմ ունենալ։

«Ինչ մեր հրահանգի 10-րդ հոդվածին է վերաբերում, այդ այն է, բարեկամ, որ թե՛ «Փնջիկ» թերթը և թե՛ նրա կուսակցություն ունին միայն մի աոաջնորդ և մի դրոշակիր: Դրանց անպայման պիտի հատևեն և հնազանդն թե՛ թերթը յուր աշխատակիցներով և թե՛ կուսակցական մարմինը յուր բազմաթիվ ու բազմազան անդամներով։

— Ո՞վ է առաջնորդը և ո՞վ դրոշակիրը,— Հարցրեց Սարյանը։

— Առաջնորդը ես եմ, իսկ դրոշակիրը՝ դուք...

Մոմճյանը վերջին խոսքը հանդիսավոր եղանակով արտասանելուց ետ, հարցրեց՝ համաձա՞յն եք։

— Համաձայն եմ...— ասաց Սարյանը այնդպիսի մի ձայնով, որ կարծես ատած փեսացուի հետ պսակվող հարսն էր խոսողը։