ասա։
Շուշանը լուռ էր։
— Քեզ չե՞մ հարցնում,— կրկնեց մայրը։
— Ի՞նչ ես հարցնում։
— Հարցնում եմ, թե ի՞նչ է պատահել։
— Այն է պատահել, որ քո Մոմճյանը ավազակի մեկն է։
— Մոմճյանի հե՞տ ինչ ունիս։
— Նա չէ՞ր ասում, թե ինձ համար Հարուստ ու գեղեցիկ փեսացու է գտել։
— Հա՛, ի՞նչ կա որ...
— Ա՛յն կա որ, անամոթաբար խաբել է թե՛ քեզ և թե՛ ինձ։
— Ինչպե՞ս։
— Այնպես է՛լի. խաբեց, որ Մովսիսյանին դուրս անենք այստեղից։
— Ինչե՞ր ես խոսում. հապա Վահանին նրա տեղ չբերե՞ց։
—Բերեց. ո՞վ է ուրանում. բայց Վահանը քո աղջկա վրան իսկի չէ էլ թքում։
— Ի՞նչ ես ասում։
— Ի՞նչ պիտի ասեմ։ Նա արդեն սիրում է ուրիշ աղջկա և նրա վրան էլ պիտի նշանվի։
— Ո՜րտեղից գիտես։
— Հենց կես ժամ առաջ նրա մոտ էի. ինքս տարա այդ աղջկա գրած նամակը, բացավ, կարդաց, և ինչ որ հարկավոր էր, ինձ իմացրեց։
— Ինչպե՞ս կարող է համարձակվել... Ո՞վ բաց կթողնի նրան,— զայրացած բացականչեց տիկին Մարթան.— ինձ