— Պարոն, ինչո՞ւ ինձ այստեղ սպասեցնել եք տալիս, բերում եք, բերեք փողը, թե չէ ես գործ ունիմ։
— Օհ, ներողություն, ներողություն, իսկույն, այս րոպեին,— ասաց Uարյանը և ապա դառնալով Մոմճյանին, ավելացրեց.— տվեք ինձ, խնդրեմ, իմ ռոճիկը, այդ կինը սպասում է։
— Ձեր ռոճի՜կը. ի՞նչ ռոճիկ ենք խոստացել ձեզ:
— Մոոացե լ եք։
— Ոչ չեմ մոռացել... բայց ինչպե՞ս ենք որոշել... խնդրեմ նայեցեք մեր հիշատակարանը,— դարձավ Մոմճյանը Շաշյանին։
— Ինքս կարող եմ հիշեցնել ձեզ,— ասաց Սարյանը,— դուք ինձ խոստացել եք իբրև վարձատրություն «Փնջիկ»-ի տարեկան զուտ օգտի քսանևհինգ տոկոսը։
— Այո՜, ես էլ այդպես եմ նշանակել այստեղ,— վկայեց Շաշյանը նայելով հիշատակարանին։
— Լավ, կնշանակե յուրաքանչյուր հարյուր ոուբլուց քսանևհինգ ռուբլի,— ասաց Մոմճյանը։
— Այո , ճիշա այդպես,— հաստատեց Շաշյանը։
— Ուրեմն, նայեցեք հաշվեգրքին և տեսեք, թե մեր այս տարվա զուտ օգուտը որքա՜ն է, որպեսզի նրան ամիսների վրա բաժանելով, պարոնին հասանելիք ռոճիկի չափը որոշենք։
— Այս տարի մենք զուտ օգուտ չենք ունեցել. ընդհակառակը, ավելորդ ծախսերից առաջացած պարտք ունենք մոտ վեց հարյուր ռուբլի,— հաշվեգրքին նայելով հայտարարեց Շաշյանը։
— Կնշանակե յուրաքանչյուր ամիս վնաս ունենք հիսո՞ւն ռուբլի- հարցրեց Մոմճյանը։
— ճիշտ այդպես։
— Ուրեմն պարոն Սարյանի բաժինը կլինի 12 ռ. 50 կոպեկ,— հաշվեց Մոմճյանը։
— Ինչպե՞ս, ուրեմն մի ամսվա ծառայության համար միայն այդքա՜ն եք վճարում.— զարմացած հարցրեց Սարյանը, Մոմճյանի խոսքը չհասկանալով։
- Ոչ թե վճարում ենք, այլ պիաի ստանանք ձեզանից: