Այս էջը հաստատված է

իմ նոր հագուստները։ Վերջին կապոցը պահեցեք խնդրեմ ձեզ մոտ, իբրև գրավ, իմ պարտքի համար, իսկ մյուսը իբրև անհրաժեշտություն, թույլ տվեք տանելու:

— Համաձայն եմ,— ասաց տիկինը և հագուստների կապոցը տալով աղախնին՝ հրամայեց տանել յուր սենյակը:

Մյուս կապոցը Վահանը հանձնեց մշակներից մեկին և նրա հետ միասին դուրս գնաց իրեն այնքան վիշտ ու զրկանք պատճառող ատելի տանից։


ԱՌԱՋԻՆ ՄԱՍԻ ՎԵՐՋ