Այս էջը հաստատված է

— Իսկ մյուս օրը՞։

— Մյուս օրը... ինչպե՞ս ասեմ, մյուս օրը...

— Գուցե չեք կամենում տանել, կամ չեք կամենում պատճառ դառնալ ինձ։

— Ա՛յ, պարզն ասեմ էլի. ի՞նչ ունիմ քեզանից թաքցնելու։ Երեկ երեկոյան հենց որ դու դուրս գնացիր, Մոմճյանը մտավ այստեղ։ Դու նրան չտեսա՞ր։

— Ոչ. չտեսա, հետո՞։

— Նա քեզ տեսել էր։ Մտավ ինձ մոտ և հարցրեց թե՝ այս տղան ձեզ մոտ ի՞նչ է շինում։

— Իսկ Մոմճյանի հետ ծանո՞թ եք դուք։

— Ինչպե՞ս չէ. վաղուց. մենք մինչև անգամ լավ բարեկամներ ենք։

— Մի՞թե, ես այդ չգիտեի։

— Հապա՛, լավ բարեկամներ ենք... Հարցրեց ինձ, թե այս տղան ի՞նչ էր շինում այստեղ։ Մեկ ուզեցի ասեմ թե եկել էր գինի գնելու, մեկ էլ ինքս ինձ մտածեցի, թե ինչո՞ւ թաքցնեմ և քո գալու պատճառը հայտնեցի։ բացի այդ, իրա հետ էլ ըսկըսեցի կռվել և լավ խայտառակել, թե ինչո՞ւ քեզ նման խեղճ տղի գլխին այդ օյինները խաղացել են։ Բայց նա երդվեց խաչով, ավետարանով, սուրբերով թե՝ ինչ որ դու պատմել ես, բոլորը սուտ է. թե իրենք քեզ չեն նեղացրել, թե, ընդհակառակը, դու ես նրանց խայտառակել, մեծ սկանդալ ես սարքել և էլ չգիտեմ թե ինչեր ես արել։

— Ե՞ս, ե՞ս եմ նրանց խայտառակել, ե՞ս եմ սկանդալ սարքել...

— Հապա՛։

— Բայց ի՞նչ եմ արել. չասա՞ց, թե ի՞նչ է արել...

— Ինչպե՞ս չէ, բոլորը պատմեց։

— Այսինքն ի՞նչ․ մի երկու բան ասա տեսնեմ։

— Չէ, Վահան ջան. ի՞նչ հարկավոր է. իզուր տեղից սիրտդ պիտի նեղանա։

— Չէ, չէ․ հատուկ խնդրում եմ, ասացեք տեսնեմ ի՞նչ է պատմել։

— Ապա ես կարո՞ղ եմ ասել, ինչո՞ւ ես ստիպում։

— Խնդրում եմ, աղաչում եմ. ասացեք։ Ինչ որ ճիշտ