Այս էջը հաստատված է

լինի կասեմ, որ ճիշտ է. ես այստեղի խաբեբաներից չեմ. դուք ինձ լավ պետք է ճանաչեք․ եթե ինձ չճանաչեք, հորս հո՛ ճանաչում եք. մեր տանը սուտ խոսելու սովսրություն չկար, մի սուտ խոսքի համար հայրս կարող էր ինձ տանից արտաքսել...

— Վա'. քո հորը չե՞մ ճանաչում, Հովսեփ ապերը ասիլ տղամարդ է։ Մենք հո միշտ պարծենում ենք, որ նրա նման ազնիվ մարդ ունինք մեր հայրենիքում։

— Ուրեմն պիտի իմանաք, որ նրա որդին սուտ չի խոսիլ. ասացեք տեսնեմ ի'նչ է պատմել իմ մասին Մոմճյանը։ Ի՞նչ որ ճիշտ լինի, չեմ ուրանալ. եթե մի վատ բան արած լինեմ, կխոստովանեմ. ի՞նչ անենք, ամենքս էլ սխալական ենք. կարելի է ես էլ սխալվել, մի հանցանք եմ գործել։

— Հա', այդ է, էլի՞․ նա էլ կարծում է, որ կարող ես սխալմունքով արած լինել։

—Բայց ի՞նչ եմ արել, ասացեք վերջապես, համբերությունս հատնում է։

— Ա՛յ թե ինչ. ասում է, որ ամբողջ ամիս Մարթայի մոտ ապրել ես, կերել ես, խմել ես և մի կոպեկ չես վճարել նրան...

— ճշմարիտ է. այդ խո ես ինքս էլ պատմեցի ձեզ. փող չունեի, չվճարեցի. բայց հագուստներս գրավ դրի նրա մոտ։

— Ասում է, որ ռոճիկդ երկու ամիս առաջ ստացել ես և իրենց գործին միայն վեց շաբաթ ես ծառայել։

— Ե՛ս. ռոճի՛կ. այդպես բան նա ասո՞ւմ է...

— Այո՛, բայց, ասում է, այդ ոչինչ. դրա համար չեմ մտածում, ուրիշ ավելի վատ բան ես արել։

— Ի՞նչ...

— Ասում է, որ Մարթայի աղջկանը համբուրել եմ...

— Ե՞ս. Մարթայի աղջկա՞նը. համբուրե՞լ եմ..

— Եվ թե, ասում է, Մարթայի փեսացուն, պարոն Մովսիսյանը, այդ բանը իմանալով, եկել մեծ սկանդալ է սարքել և քեզ ծեծել ու դուրս է արել...

— Օ՞հ, տե ր աստված, մի՞թե մարդ արարածը կարող է այս աստիճան ստորանալ...— տեղից վեր թռչելով և գրեթե գոռալով բացականչեց Վահանը և Մանասի ձեռքից բռնելով ու քաշելով.