Այս էջը հաստատված է

ասած, ես էլ, նրա բարեկամներին լավ գինի եմ տալիս. բայց լավ գինի բոլոր շիրաջները կարող են տալ, գնող էլ պետք է լիեի։ Տարեկան ամենաքիչը հինգ հարյուր կուժ գինի կծախեմ Մոմճյանի ցույը տված մարդկանը վրա։

«Մինակ նրա բարեկամի մի տրաքտիրը տարեկան երկու հարյուր կուժ գինի է մսխում։ Չոփուռի տղա Սանգրոն, թեկուզ թեյարան է պահում, էլի տարվա մեջ մի հիսուն կուժ գինի է տանում ու թաքուն իրա մուշտարիներին խմացնում։ Լավ ընտանիքներից էլ տանում են ու տանում։ Այս բոլորի համար բավական փող են վճարում ինձ. իսկ այդ անում են Մոմճյանի շնորհիվ։

«Բացի այս, նա եկամտի մի նոր աղբյուր էլ է գտել ինձ համար, այնպիսի աղբյուր, որի նմանը ոչ մի շիրաջ չունի։ Դու մի հարցրու, թե ի՞նչ աղբյուր»։

— Ի՞նչ աղբյուր։

— Ա՛յ, ասեմ,. զարմացիր։ Թիֆլիսում, ինչպես գիտես, անգործ աղքատ, բայց խմելու սիրահար մարդիկ շատ կան. ինչպես օրինակ, հին, դուրս արած չինովնիկներ, սնանկացած մանրավաճառներ, քելեխի ետքից վազող Հարբան֊տիրացուներ և այլն. Մոմճյանը խորհուրդ տվավ ինձ այդ տեսակ մի տասը, տասնևհինգ հոգու սովորեցնել, որ ման գան քաղաք վաճառանոցները, կշռանոցները և խմելու ցանկություն ունեցող մարդկանց, գյուղացիներ լինին նրանք թե քաղաքացիներ, թրևելով բերեն այստեղ և խմացնեն։ Ես Մոմճյանին լսեցի և այդ տեսակ մի քանի մարդկանց հետ կապվեցա։ Դրանք, որոնց Մոմճյանը գինետան գործակալներ է անվանում, արդարև, այժմ մեծ գործ են կատարում ինձ համար։ Մինակ չաչանակ Սերգոն, որին, երևի ճանաչում ես, տարվա մեջ հինգ հարյուր խմող կբերի այստեղ։ Ամեն ներս գալով հետը ունենում է չորս-հինգ հոգի։ Իսկ այդ չորս֊հինգ հոգին գոնե վեց-յոթ շիշ գինի են կոնծում։

«Այսպես հաշվիր և ուրիշ գործակալներին և տե՛ս, թե տարվա մեջ ի՜նչ մեծ օգուտ կտան նրանք իմ գինետանը։

— Իսկ իրենք, գործակալները, ի՜նչ օգուտ են ստանում։

— Ոչինչ, նրանց օգուտն այն է, որ բերած հյուրերի հետ