Այս էջը հաստատված է

դժգոհությամբ խոսեց Սարյանը, երբ կառքը կանգնեց այգու խորքում գտնվող տան մուտքի առաջ, որ լուսավորված էր փոքրիկ լամպարի աղոտ լուսով։

— Կես ժամից ետ կզղջաս այդպես խոսելուդ համար.— նկատեց Սիմոնը ծիծաղելով և ընկերոջ ձեռքից բռնելով քաշեց յուր ետևից։

— Կառքին չի՞ պիտի վճարենք,— հարցրեց Սարյանը։

— Կառքը կարող է սպասել,— ասաց գանձապահը հարուստ մարդու անհոգությամբ և բարձրացավ սանդուղքներից այնպիսի համարձակությամբ, որ ասես թե այդ տան տերն էր։

Վահանը հետևեց նրան։

Նախասենյակում սպասող ծառան ողջունեց գանձապահին այնպիսի մի ժպիաով, օրից երևում էր թե վաղուց է ճանաչում նրան և թե ծանոթ է նրա շատ գաղտնիքներին: Գանձապահը, իբրև պատասխան նրա ողջունին, մտերմաբար խփեց նրա ուսին և հարցրեց.

— Այստե՞ղ են նրանք։

— Հրամել եք, աղա. էստեղ են։

Այս ասելով նա շտապեց բանալու այն սենյակի դուռը, որտեղից ուրախ խոսակցության և կանացի ծիծաղի ձայներ էին լսվում։

Ընդարձակ և շքեղ կերպով լուսավորված սենյակում հավաքված էին մի քանի երիտասարդներ և երիտասարդուհիներ, որոնք շրջան կազմած խոսում, ծիծաղում և կատակներ էին անում։ Գանձապահ Թաղարյանին և նրա ընկերոջը տեսնելուն պես երիտասարդներից մի քանիսը ուրախ բացականչություններով ողջունեցին նրանց, իսկ մյուսները բողոքեցին նրանց ուշանալուն համար և սպառնացին, որ չի պիտի թողնեն մի կաթիլ շամպայն խմելու: Գանձապահը քաղաքավարությամբ ներողություն խնդրեց բողոքողներից և առաջ անցնելով ողջունեց. երիտասարդուհիներին և ծանոթացրեց Վահանին թե՛ նրանց և թե' յուր ընկերների հետ։

Մի քանի խորհրդավոր ակնարկներ և պայմանական խոսքեր փոխանակելուց ետ, գանձապահը թևն առավ Սարյանին և մոտենալով երկու գեղանի օրիորդների, որոնք զույգ տատրակների