Այս էջը հաստատված է

— Մի՛ վիրավորիր ինձ, ես քեզ չարաթյուն անելու մտքով չասացի այս խոսքերը։

— Գիտեմ, ոչ էլ ձեզ բարիք անելու մտքով ասացիք...որովհետև Թորոսյանը ինձ արտաքսելուց ետ դրամարկղի բանալին ձեզ չպիտի հանձնի:

Վահանը հասկացավ պաշտոնակցի հեգնության նշանակությունը և խորը վիրավորվեց, զղջալով միևնույն ժամանակ, որ իզուր տեղը խառնվեցավ օտարի հաշիվներում։

— Իբրև, բարեկամ, կամեցա մի բարի խորհուրդ տալ ձեզ,— ասաց նա գանձապահին վշտացած սրտով,— ինձ համար, արդարև, ցավալի է տեսնել ձեղ նման երիտասարդին ընկած անառակության և անպատվության ճանապարհի վրա։ Ցավալի է նույնպես տեսնել Թորոսյանին այդ աստիճան քեզանից խաբված։ Իմ աչքում դուք մի չարագործ հանցավոր եք. անկեղծությամբ եմ ասում, սակայն ես հույս ունեի, թե կարող եմ օգնել ձեզ, որ դադարիք այդպիսին լինելուց։ Այժմ տեսնում եմ, որ չեք կամենում իմ խորհուրդներից օգտվել։ Ես էլ, իհարկե, խորհուրդներ չեմ տալ, ոչ էլ Թորոսյանի հետ ձեր մասին կխոսեմ։

Բայց մի անգամ արդեն ձեր տգեղ գաղտնիքներին ծանոթ լինելով, չեմ կարող Թորոսյանի մոտ ծառայել և նրա կարողության և պատվին սպառնացող վտանգը նրանից ծածկել։ Այդ պատճառով, որքան էլ ինձ համար ծանր լինի, այսուամենայնիվ, ես ստիպված կլինեմ թողնել պաշտոնս, որպեսզի ոչ ընկերոջ մատնիչ լինեմ և ոչ տիրոջ դավաճան։

Գանձապահը, որ, ըստ երևույթին, գորովվեցավ Վահանի վերջին խոսքերով, բռնեց նրա ձեռքը, մտերմաբար սեղմեց և ասաց.

— Շնորհակալ եմ քո իմ վերաբերմամբ ունեցած հոգածության համար։ Դու մի ազնիվ երիտասարդ ես. թույլ չեմ տալ, որ իմ պատճառով պաշտոնդ թողնես: Որովհետև բարեկամական խորհուրդ ես տալիս ինձ, քո խորհուրդը կընդունեմ և կաշխատեմ այսուհետև հեռու մնալ իմ հին բարեկամներից։

Վահանը սևեռեց յուր հայացքը գանձապահի աչքերին, կամենալով կարծես կարդալ նրանց մեջ նրա խոսքերի ճշմարտությունը։ Բայց այդ աչքերն այն տեսակից էին, որ