Այս էջը հաստատված է

բացականչեց հանկարծ Թորոսյանր և տեղից վեր կենալով մի կողմ ձգեց աթոռը և մոտենալով գանձապահին բարկացած ձայնով հարցրեց.

— Ի՞նչ ես շինում դու այստեղ, չէի՞ր կարող հասկացնել սրան, որ նադիրյանի նման փչացած մարդկանց հետ բարեկամացող մարդուն ես չեմ կարող իմ գործի մեջ պահել։

— Ներեցեք. ես չգիտեի թե Վահանը բարեկամացել է նրա հետ,— հայտարարեց գանձապահը։

— Տեսնո՞ւմ եք. դուք մինչև անգամ խորհուրդ չեք հարցրել սրանից,— դարձավ Թորոսյանը Վահանին.— իսկ ես ձեզ առաջուց ասել էի, որ մշտական ընկեր ու բարեկամ ընտրեք իմ գանձապահին, այդ կնշանակեր թե ուրիշ մարդու հետ ծանոթանալու համար էլ պետք է սրանից խորհուրդ հարցնեիք։

— Ընդհակառակը, դա ինձանից հեռու է փախչում. երևի իմ բարեկամությունը դուր չի գալիս իրեն,— ասաց գանձապահը ցինիկական լրջությամբ և ապա երեսը մյուս կողմը շրջելով ակնարկեց Վահանին և քթի տակ ծիծաղեց։

— Տե՛ս, եթե իմ գանձապահը այդպիսի մի ցանցառութուն արած լիներ, կարտաքսեի նրան, չնայելով որ շատ գոհ եմ նրա ծառայությունից,— շարունակեց Թորոսյանը,— բայց դու իմ ազգականն ես և ես չեմ կամենում առաջին սխալմունքիդ համար պատժել քեզ։ Հեռացի՛ր Նադիրյանից և մոռացիր նրան. հակառակ դեպքում ստիպված կլինեմ մեր պայմանի համաձայն վարվել քեզ հետ։

Սարյանը գրեթե ապշած նայում էր մերթ գանձապահի և մերթ Թորոսյանի վրա, չկարողանալով խելամտել, թե ի՞նչ կատակերգություն է այս, որ կատարվում է յուր առաջ։ Չէ՞ որ գանձապահը ինքն էր ծանոթացրել իրեն Նադիրյանի հետ։ Ինչո՞ւ համար էր ծածկում այդ բանը Թորոսյանից։ Եվ եթե նա առաջուց գիտեր, որ այդ ծանոթությունը կարող է անհաճո լինել յուր տիրոջը, ինչո՞ւ համար էր ծանոթացնում, Արդյոք դա մի սխալմո՞ւնք էր, որ նա գործել էր անգիտակցաբար, թե՞ մտածած չարություն։ Վահանը չէր կարողանում որոշել։ Բայց մի բան պարզ էր։ նա տեսնում էր, որ գանձապահը անամոթաբար հարստահարում էր յուր տիրոջ հավատը և որ վերջինս կուրորեն անձնատուր է եղել այդ սրիկային։ Նրա