սրոնց ես այնքան սիրով nւ հիացմունքով կարդում էի, բավական էին իմ գրությանը անսպառ նյութ մատակարարելու։ Իսկ այժմ, քանի որ դուք առևտրական աշխարհին եք ծառայում և ձեր նամակներում գլխավորապես տեղեկություններ եք հաղորդում առևտրական դասակարգի, նրա աշխարհայեցողության, դավանած սկզբունքների, ձեր նոր արհեստի և այլ այս տեսակ նյութերի մասին, որոնց վրա ես ամենևին գաղափար չունիմ, իմ պատասխանները համառոտ և անբովանդակ են լինում, որովհետև չգիտեմ թե ի՞նչ կարելի է գրել առևտրական մարդուն, ի՞նչ բաներով կարելի է հետաքրքրել նրան։ Ինձ թվում է թե դուք, որ գաղափարական աշխարհում ճշմարտություն ու ազնվություն որոնելով չգիտիք նրան և տխուր հիասթափության գալով՝ առևտրական աշխարհի պաշտպանության ապավինեցիք, այլևս չեք հետաքրքրվում այն մտքերով և իդեալներով, որոնց պաշտում էիք առաջ և որոնց ինձ ևս սովորեցրիք երկրպագել... Որովհետև եթե այդպես չլիներ, գեթ մի անգամ կհիշեիք թե՝ դեռ հուսահատված չեք և թե մի օր նախկին գործունեության ասպարեզը պիտի իջնեք, ուր դուք այնքա՜ն հաջողությամբ փայլում էիք, պատճառելով ձեր բարեկամներին հաճույք և ուրախություն... Այս պատճառով ես զգուշանում էի հասարակական հարցերի մասին գրելուց, որովհետև կարծում էի, թե դրանով կարող եմ վրդովել ձեր հոգեկան հանգիստը, որը այնքան շատ վրդովվել է ձեր ծանոթ ազգային գործիչների խարդավանքներից։ Ես չէի գրում ձեզ նույնիսկ ուսուցչական ասպարեզում ունեցած իմ հաջողությունների մասին, որոնք այժմ զբաղեցնում են ինձ, գոնե այն չափով, որ փոխարինում են այն բարիքները, որոնցից զրկված եմ այժմ...
Սակայն, ի՞նչ մեղքս թաքցնեմ, հենց իմ այդ լռությունն ու զգուշությունը տանջում է ինձ։ Վշտանում եմ, որ ձեր ընդարձակ և բազմաբովանդակ նամակներին պատասխանում եմ այդքան համառոտ և, ինչպես դուք ասում եք, պաշտոնական ոճով, և այդ նրա համար, որ չեմ կարողանում խոսել իմ սրտին ու հոգուն օտար խնդիրների մասին։ Բայց որովհետև դուք ինձ իրավունք եք տվել ամեն մի տարակուսանքի ժամանակ ձեր խորհուրդներին դիմել, ուստի այս անգամ օգուտ