յուրաքանչյուրը հավաքել էր այդտեղ յուր հարևաններին։ Այդ օրը մեր գործողները մի-մի դաս խոսեցին կրոնից, հայոց լեզվից և պատմությունից և ապա հավատալով, որ մեծ տպավորություն թողեցին լսողների վրա, ցրվեցան։
Երկրորդ կիրակի միայն մի քանի հոգի ներս մտան լսարան և, ավա՜ղ, դրանք էլ կարծես իրենց բերած նորություններով մեր գործողներին վշտացնելու համար։— Քաղաքում խոսում են թե՝ դուք լութերականություն եք քարոզում,— ասացին նրանք դասախոսներին.— այդ պատճառով ոչ ոք չէ կամենում մտնել այստեղ, իսկ արհեստավորները պատրաստվում են խմբով դալ և ձեր լսարանը ցրվեր։
Մի՞թե հարկավոր էր սպասել, որ այդ անպատվությունը մարմին առնե. մեր գործողները անմիջապես լսարանը փակեցին։
Այսուամենայնիվ, նրանք դարձյալ չվհ ատեցան. գործերի անհաջողությունը չսառեցրեց նրանց եռանդը և ոչ էլ սրտերի կորովը թուլացրեց։ Նրանք դարձյալ ժողովում էին միասին, խոսում, դատում ու խորհում էին թե ուրիշ ի՞եչ օգտավետ բան կարող են անել։
Եվ ահա՛, դարձյալ մի գեղեցիկ միտք հղացավ.— «Օգտավետը և զվարճալին միացնել»։ Երիտասարդները որոշեցին թատրոնական ներկայացում տալ թեմական դպրոցների օգտին։ Այս միտքը հիացրեց նրանց և գործելու նոր եռանդ ու ոգևորություն ներշնչեց։
Որոշեցին խաղալ «Վարդան Մամիկոնյան» և անմիջապես դերերը բաժանեցին իրենց մեջ։ Մի քանի օրվա մեջ գործողներից յուրաքանչյուրը յուր դերը այնպես գիտեր, ինչպես «Հայր մերը»։ Թատրոնի համար հարմարեցրին իրենց լսարանի դահլիճը. իսկ հին դյուցազունների հագուստները, սաղավարտները, զենքերը, զրահները, դրոշակներն և այլն պատրաստում էին իրենք։ Բայց ի՜նչ եռանդով ու աշխատասիրությամբ... էլ ո՞րի աչքն էր հաց ու ջուր գալիս, ո՞վ էր ճաշի և ընթրիքի վրա մտածում։ Աշխատության ժամանակ մի կտոր հաց ու պանիր ուտելով քաղցերնին անց էին կացնում ու իսկույն գործեք սկսում:
Ցանկալի օրը մոտենում էր․ ամեն ինչ պատրաստ էր,