Այս էջը հաստատված է

թե որքա՞ն ճիշտ էին յուր ենթադրությունները դստեր վերաբերմամբ։ Նա անհանգստանում էր մինչև անգամ, թե չլինի երիտասարդ Սարյանի հեռանալը գաղտնի վիշտ պաաճառե յուր սիրելի աղջկան. մանավանդ որ նա ինքն էլ Թեֆլիս գնալու փափագ հայտնեց այդ երեկո։ Սակայն Աշխենի՝ յուր մոր խորհրդավոր հարցերին տված սաորն և անտարբեր պատասխանները համոզեցին նրան, որ աղջիկն այդ. տեսակ սիրելի մտքեր չունի, որ նրա սերն ու հարգանքը դեպի Սարյանը լոկ աշակերտական է եղել։ Հետևապես նա հանգիստ սրտով քաշվեց չոր ննջարանը, հավատացած լինելով, որ աղջիկն էլ իսկույն պիտի քնե յուր սովորական հանգիստ քնով։

Բայց սովորական քունը շատ ուշ մոտեցավ նորատի օրիորդի աչքերին։ ճշմարիտ է, նա յուր խոսքերով հանգստացրեց մորը. բայց հետո միայնակ մնալով՝ շատ երկար զբաղվեց իրեն միայն հայտնի սիրելի մտքերով:

Դ

ՀԱՅՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Վահան Սարյանի ծնողները հարուստ չլինելով հանդերձ՝ աղքատ էլ չէին։

Նրա հայր Հովսեփը թեպետ հիսունն անց՝ սակայն ի բնե ամրակազմ, դեռ բավական առողջ և վերին աստիճանի աշխատասեր մի մարդ էր։ Նա պարապում էր ոչ շատ ընդարձակ գյուղատնտեսությամբ, այն է խնամում էր յուր ձեռքով տնկած չափավոր մեծությամբ խաղողի մի այգին, որից տարեկան մի երկու հարյուր ռուբլի եկամուտ էր ստանում և վարել էր տալիս սեփական աշխատանքով գնած մի քանի օրավար հողը, որից և հայթայթում էր յուր ոչ բազմանդամ ընտանիքի տարեկան հացը։

Նրա մայրը՝ Մարթան, քառասունհինգի մոտ, ամուսնու նման առողջակազմ« համակրելի դեմքով, բարեբարո և ժրագլուխ