Այս էջը հաստատված է

լինին փորձառություն և դրամական ուժ ձեռք բերելու։ Առանց քեզ էլ, ինչպես ասացի, խոսքով ազգասերները շատ են, դու նրանց թվին մի՛ ավելանար:

Վահանը լռեց և սկսեց մտածել։ Հոր խոսքերը նա մերթ իրավացի էր գտնում և մերթ յուր սկզբունքներին հակառակ։ Երկար մտածելուց ետ նա վերջապես առերես համաձայնվեց նրա հետ։ Առ երես ենք ասում, որովհետև նրա հոգին չէր կարողանում հաշտվել այն մտքի հետ, թե նա կարող է երբեվիցե նյութական ապահովության համար յուր ձեռքերն ու ուղեղը աշխատեցներ

Այսուամենայնիվ ապագայում յուր հոր սխալ կարծիքները ջրել կարողանալու համար, նա յուր հիշատակարանի մեջ կարևոր համարեց հետևյալ տողերը արձանագրել։

«188* սեպտեմբեր 6. Հայրս այն կարծիքի է, որ առանց նյութական ուժ ունենալու անկարող պիտի լինիմ ցանկացածս չափով ծառայել ազգիս։ Չեմ ընդունում այս կարծիքի ճշմարտությունը և հավատում եմ, որ մարգ կարող է ծառայել յուր ազգին և մեծ օգուտներ տալ նրան նաև առանց նյութական ուժ ունենալու կամ, նույնիսկ, հետին չքավորության մեջ գտնված ժամանակ։ Եվ ես այդ կապացուցանեմ, եթե բախտն ինձ չի հալածիչ»։

Երկու օրից ետ ամեն ինչ պատրաստ էր։ Վահանը տեղացի մի քանի վաճառականների հետ միասին ֆուրգոնով պետք է ճանապարհվեր Թիֆլիս։

Նա գնաց յուր վերջին հրաժեշտը տալու տիկին և օրիորդ Երեմյաններին։

— Զեր հեռանալը մեզ տխրություն պիտի պատճառե,— ասաց տիկին Գոհարը,— որովհետև սովոր էինք ձեր ազնիվ ընկերակցությանը։ Ձեզանից ետ մենք գրեթե միայնակ ենք մնում, որովհետև ձեզ նման ընկեր էլ չենք կարող գտնել մեր ծանոթների շրջանում։

— Ես էլ ձեզ չափ վշտանում եմ,— պատասխանեց երիտասարդը,— որովհետև հաստատ գիտեմ, որ ուր էլ գնամ, ում հետ էլ որ բարեկամանամ, այսուամենայնիվ, Երեմյանների ընտանյաց բարեկամությունը չի պիտի վայելեմ։