զարթնեցնի,— հազիվ սթափվելով և աչքերը՝ տրորելով տրտնջաց արհեստավորը:
— Գնա՛ բանիդ, ախպեր, յիս կռվելու իշտահ չունիմ,— ասաց ծառան և սկսեց ղենջակով ջրոտ սեղանը մաքրել:
— Վո՞ւնց թե գնա բանիդ, ինձ ինչի՞ բլնցեցիր։
— Վա, խա՞թա է, բաս չի՞ պիտի գնացել էիր գործիդ:
— Քի՞զ ինչ, չիմ դնում։
— Չիս գնում, նստի ինչկլի իրիգուն։
— Պիտի նստիմ, բա՛ս, ինչի՞ բլնցեցիր։
— Վա՛, հորե՞ն, չի՞ս տեսնում, պատվավուր մարդ է էկի, ստոլ չկեր, պիտի տարել էի, չէ՞։
— Օ՜հ՜ո, վունց չէ, պատվավոր մարդ է. կուդին ու պալտոն վուր թազա է, գիդիս թե պատվավուր օքմին է. ա՛յ, միկիտան-Մանասն էլ կշտին, ան բիձու տղեն կուլի, ան մամիդի։
— Լավ, թե աստվածդ կուսիրիս, քոլ գլուխը չունիմ, — ասաց սպասավորը և հեռացավ։
Այդ միջոցին արդեն շիրաջ-Մանասը յուր հովանավորյալին ծանոթացրել էր Չոփուռի տղի հետ։
— Տես, Սանդրո, չմոռանաս. իմ լավ բարեկամն է, ամեն անգամ էստեղ գալուց ուրիշ հանդի պատիվ կտաս,— պատվիրում էր շիրաջը Սանդրոյին։
— Վա, Մանաս ջան, էդ ի՞նչ իս ասում, իմ ախպերն է. գլխիս վրեն տիղ ունե,— ասաց Սանդրոն և ապա դառնալով ծառային հրամայեց.— տո՛, Գարսո, ջա՛լդ, Պոպովի չավ չայեմեն դիվիր բի։
— Այ, Վահան ջան, եթե ուզում ես ամեն օր լավ ու տժան թեյ խմել, կգաս էստեղ.— խորհուրդ էր տալիս բարեկամին Մանասը.— հինգ կոպեկով կարող ես տասը բաժակ խմել։
— Իսկ ճաշի համար որտե՞ղ ասացիր,— հարցրեց երիտասարդ Սարյանը:
— Մեր իջած քարվանսարայի դիմաց. լավ խոհանոց կա էնտեղ, տասնուհինգ կոպեկով երկու տեսակ կերակուր են տալիս։
— Այ, հազիր միր դեմ ու դեմն ասի՞ս. էս թուրքերն