Այս էջը հաստատված է

Մարզպետունի իշխանի մարմինն ափոփեցին Բագարանի միջնաբերդի առաջ, ժայռերի մի ահավոր բարձրության վրա, որի ստորոտը կոծում էին Ախուրյանի ալիքները՝ հավիտենական օրհներգ մրմնջալով հայրենավառ դյուցազնի սխրագործությանց համար։

Ապա թագավորը սպարապետության պաշտոնը հանձնեց Գոռին, իբրև «մեծ հայրենասերի» արժանավոր որդուն, իսկ Մարզպետունու շիրմի վրա հրամայեց կառուցանել սուրբ Գևորգ անվամբ եկեղեցի, որ Բագարանի անհետացած ավերակների մեջ միակ կանգունն է մինչև այսօր։

ՎԵՐՋ