Այս էջը հաստատված է


ծածկված էր հարուստ և գորշախայտ մորուքով, որ իջնում էր, մինչև գոտին։ Թավ հոնքերի տակից նայող աչքերը թեպետ կկոցված կապիճների մեջ, բայց նայում էին սուր և թափանցող հայացքով։ Շրթունքների վրա փայլում էր. մեղմ ժպիտ, որ սակայն արտահայտում էր ավելի կեղծիք, քան սրտի բարություն։

Մոտենալով քահանային, հայր Երազմոսը ողջունեց նրան սիրով, իսկ վերջինս վայելուչ հարգանքով հրավիրեց նրան յուր տունը։

Հայր Մատթեոս Երաղմոսը հասարակ աստիճանի մարդ չէր։ Նա արքեպիսկոպոս էր և Հռովմա պապից կարգված ընդհանրական առաջնորդ, որ հովվում էր Նախճվանի և նրա շրջակայքի միաբանող կամ ունիթոր կոչված հայ կաթոլիկներին։ Նա ազգով հայ էր ու յուր նախկին ազգանունն էր որդի Սիրանշայի: Բшյց երկար ժամանակ Իտալիայում մնալով և այդտեղ Դոմինիկյան կարգին հարելով՝ ձեռնադրվել էր վարդապետ և ապա եպիսկոպոս, և վերադարձել հայրենիք Երաղմոս մականունով։ Եվ որովհետև ազգուրացներն ու հավատափոխներն ընդհանրապես ավելի ջերմեռանդ են լինում նոր ընդունած կրոնի մեջ և աշխատում են օտարանալ հինից ոչ միայն հոգվով ու սրտով, այլև կոչմամբ ու անունով, ուստի հայր Երաղմոսն ևս այդ դիտումով թողել էր ազգանունը։ Նրա հոտի անդամներն իսկ, հետևելով թե՛ նախկին և թե՛ վերջին առաջնորդների օրինակին կամ հրամանին, փոխում էին հայ ազգանվան յան կամ յանգ վերջավորությունը և վրան ավելացնում լատինական դի մասնիկը, իբր թե գլխովին լատինանալու համար։ Այդ ձևով կազմված ազգանունները, հարկավ, Նախճվանի ու Երնջակա ձորերում, սյունեցի հայի ականջին՛ հնչում էին իբր ծաղրանուններ։ Եվ ամեն անգամ երբ լսում էին Թոմաս դի֊մահտեսի֊Պետրոս, Օվանես դի-Միրզա, Պիոս դի-Եաղուբ, Եղիա դի-Հայրապետ և այլ նման անուններ ծաղրում, այպանում էին ազգուրացների այդ միմոսական գունափոխությունը, հեգնում մանավանդ նրանց առաջնորդների այդ մասին ունեցած նախանձախնդրությունը։ Բայց վերջիները միայն այդ չնչին բաներում չէին նախանձախնդիր։ Այդ