— Գերապատիվ հայրը երևի կարևոր հրաման ունի ինձ տալու,— պատասխանեց տեր-հայրր համեստությամբ։
— Ոչ թե հրաման, այլ խնդիր. խոնարհագույն մի խնդիր:
— Որը կատարել չեմ մերժիլ, թե ուժերս ներեն։
— Օ, դրա համար դու շատ զորավոր ես...— պատասխանեց գերապայծառը և ապա անփույթ կերպով ժպտալով՝ ավելացրեց.— գործն ասենք թե վերջածաց է. մնում է միայն քո հաճությունը ստանալ:
— Բայց ի՞նչ գործ՝ այդ,— հարցրեց երեցը հետաքրքրությամբ։
— Ի՞նչ պետք է լինի. մի՞թե չես գուշակում։— Քրիստոնեական եկեղեցին վտանգի մեջ է, բռնակալ թագավորը արդար հոգիներին սպառնում է կորուստ... Ձե՞զ լսել «մանկաժողովի» մասին։
— Ի՞նչպես չէ, լսել եմ։
— Եվ ի՞նչ միջոց ես գործ կրել այգ գազանային հարկահանության առաջն առնելու համար։
— Արել եմ, ինչ կարողացել եմ...
— Գիտեմ, շատերին հեռացնել ես տվել դեպի գյուղերը,— ընդհատեց գերապայծառը,— գիտեմ մինչև անգամ, թե ո՛ր ընտանիք ո՛ր տեղ է թաքցրել յար գեղեցիկներին։
Տեր֊Անդրեասը մի անհանգիստ շարժում արավ և աչքերը անթարթ Երազմոսի վրա ուղղելով ասաց.
— Հույս ունիմ որ քո այդ հետաքրքրությունը մեզ վնաս պատճառելու նպատակով չէ եղած։
— Ով Տիրամայր, սուրբ Աստվածածին,— բացականչեցհայր Երազմոսը ձեռքերը դեպի երկինք ամբառնալով.— լուսավորիր դու խավարած մտքերը, հավատ ներշնչիր կասկածով տանջվող սրտերին...— Ապա դառնալով երիտասարդ երեցին՝ ավելացրեց.— երբեք չէի հուսալ թե եկեղեցվո ընտիր և իմաստուն մի պաշտոնյա, որպիսին դու ես, կարող է հավատալ թե՝ մի արքեպիսկոպոս կկատարի այնպիսի գործ, որ վնաս բերե Քրիստոսի հոտը զարդարող մանուկներին, թե նա կմոռանա Հիսուսի սուրբ պատվերը, որ ասում է. «Ոչ են