Այս էջը հաստատված է

այլև Որտուատն ու նրա շրջակաները, այսուամենայնիվ պայծառ արևը, որ հուշիկ բարձրանում էր Ալանգեոզի ետևից, մի առանձին կենդանություն էր ավել թե՝ կանաչազուրկ այգեստանին և թե՛ նրա առապարուտ շրջականերին։ Գյուղաքաղաքը, որ արդեն անսովոր շարժման մեջ էր, գեղեցիկ եղանակի շնորհիվ ավելի ուրախ կերպարանք առավ։ Փողոցներում զեռում էր ամբողխը. ֆարրաշները պտտում էին խմբերով, իսկ ֆարրաշբաշիները հրամաններ էին տալիս, որոնք կատարվում էին արագ ու ճշտությամբ։ Դրանցից շատը կայանում էր նրանում՝ որ հայհոյանքով ու հարվածներով հալածում էին խուժանը մի փողոցից դեպի մյուսը, կամ անցքերը մաքրում խռնված ժողովրդից։ Այդ ճնշումներից ազատ էին մնում կտուրների վրա հավաքված հանդիսատեսները, տղամարդիկ թե կանայք, որոնք հետաքրքրությամբ սպասում էին շահի գալստյան։ Դրանցից առաջինները խռնված էին տանիքների բաշերի վրա, իսկ վերջինները՝ նրանց հետևում, ծածկված սպիտակ շղարշատեռերով և ապավինած, կարծես, տղամարդկանց պաշտպանության։ Փողոցներից անցնող ֆարրաշները դիտում էին այդ ծածկվող դեմքերը վայրենի հայացքով և, կարծես, զայրանում, որ չեն կարողանում բարձրանալ դեպի վեր և հափշտակել նրանց պաշտպանների ձեռքից։ Սակայն ժողովուրդը ապահով էր այդ օրը ամեն օրերից ավելի, որովհետև շահի գալուստը ամեն չարագործական եռանդ զսպել ու սառեցրել էր։

Ագուլիսի վեքիլը, որ անձամբ հսկում էր տեղի ունեցող պատրաստությանց վրա, այդ միջոցին գտնվում էր ավանից դուրս: Որտուատի կարգապահությունը հանձնելով յուր վերակացուներին, նա իջել էր դեպի Երասխը ձգվող մեծ հարթավայրը, ուր ժողովված էր արդեն աշխարհախումբ բազմություն։ Այդտեղ գտնվում էին Սիսականի այն բոլոր ընտրյալները, որոնք պիտի դիմավորեին շահին առանձնապես։ Մելիքներ, ազնվականներ, դատավորներ, խոջաներ, ամեն մինը յուր սեփական մարդիկներով և ավագության կարգով՝ բռնած էին մի որոշ տեղ։ Դրանց հետևում էին պարսիկ կրոնավորներրն իրենց կրոնապետով և հայ ու կաթոլիկ հոգևորականներն իրենց առաջնորդներով, երգեցիկներով և եկեղեցական