Այս էջը հաստատված է


թանձր քողերով ու վարագույրներով և բարձված զույգ զույգ ջորիների վրա, Սևամորթ ներքնապետը, յուր զրահավորված ներքինիներով՝ հսկում էր այդ անմատույց սրբարանին։ Իսկ դրանց բոլորին հետևում էին վերջապահ հեծելխմբերը:

Հասնելով հարթավայրին՝ շահը ողջունեց իրեն ընդառաջող բազմամբոխ ժողովրդյան, որը լուռ և խոնարհ երկրպագում էր իրեն, ապա արշավասույր ընթացքով ուղղվեցավ Որտուատ, ուր փոքր միջոց հանգստանալով՝ ապա պիտի ճամփվեր Ագուլիս։

Բյուրավոր աչքեր այդ վայրկյանին իրենց տեսությունը լարել էին ահավոր Շահաբասին տեսնելու համար։ Տների կտուրներից, պատուհաններից և փողոցների բարձրավայրերից նայում էին նրան երկյուղով և հիացմամբ։ Եվ տիրապետն այդ վայրկյանին արժանի էր, արդարև, յուր համբավին։ նա նստած էր արաբական ազնվարյուն նեջեդիի վրա, որի ասպազենը ծածկված էր ոսկեձույլ ու հակնթակապ զարդերով: Նժույգի բարձր ու սեգ հասակին քաջ համապատասխանում էր հեծյալի հաղթանդամ և քաջալանջ իրանը, հպարտ բայց կարճավիզ գլխով, խոշոր և գիրուկ դեմքով, հարուստ ու առատ ընչացքներով, որոնք անոլոր ցրված էին ածիլած ծնոտների վրա և մեծ մեծ ու գեղեցիկ աչքերով, որոնք նայում էին յուր շուրջը սուր և թափանցող հայացքով և կարծես ըսպառնում' որ ոչ մի մահկանացու՝ հարուստ լինի նա թե աղքատ, արդար թե հանցավոր, չհամարձակվի թաքչել յուր արքայական տեսությունից։ Նա հագած էր հնդկական նրբագործ խլա, որի օձիքն ու կուրծքը բանված էին ոսկով, մարգարիտով և մեծագին գոհարներով։ Կապած էր ոսկեհուռն և հակրնթակապ գոտի, որից քարշ Էր ընկած դամասկյան կեռ սուրը համակ ոսկեպատ և ակնակուռ։ Գլխին ուներ արքայական խույր, որին հովանավորում էին թանձր ցցունքներ։ հույրի ճակատը զարդարված էր գույնզգույն քարերով, իսկ նրա ձախ կողմի վրա փայլում էր շողակնյա մի մեծ աստղ, որի մեջ ցցված էր արքայական ջղան: Շահի հարուստ զարդարանքները լրացնում էին նրա երկու գինդերը, բաղկացած երկու խոշոր ձվաձև հակինթներից, որոնք վայլում էին նրա ականջների