Այս էջը հաստատված է

Այսպես էր մտածում առաջնորդը և սոսկալով նայում էր տեր-Անդրեասի վրա, որ խաղաղ քայլերով առաաջանում Էր դեպի ատյանը։

Բայց քահանայի դեմքի վրա չէր նշմարվում մատնիչի մաղձ և Նախանձ, ոչ էլ աչքերում չարության կրակ։ Նրա դեմքն, ընդհակառակն, վեհ էր այդ վայրկյանին և հույժ պատկառելի, հայացքը վճիտ և հրեշտակային, կեցվածքը սեգ և գեղեցիկ։ Երբ նա կանգ առավ ատյանի առաջ, թագավորն ակամայից հառեց աչքերը նրա վրա և սկսավ դիտել երեցի աննման գեղեցկությունը, որ մի առանձին շուք ու վեհություն էր տալիս նրա քահանայական տխուր սքեմին։

— Ո՞վ ես դու և ի՞նչ գիտես այստեղ քննվող գործի մասին, խոսիր ճշմարտությամբ և դու կարմանան աս իմ բարեհաճ ուշադրության, դարձավ շահը երեցին։

— Ես, տեր արքա, վարժապետ ու դաստիարակ եմ այն վաթսուն աշակերտների, որոնց զերծած գլուխները այս ատենի քննության առարկան են դարձել, պատասխանեց երեցը խաղաղ ձայնով։

— Դու նրանց վարժապե՞տն ես, հարցրեց շահը հետաքրքրությամբ։

— Այո, տեր։

— Բարի, ուրեմն ամենից առաջ քեզ պետք էր հարցնել։ Ասա այժմ ինձ. ովքե՞ր են գերծել քո աշակերտների գլուխները, և ո՞վ է հնարել արհեստական գոնջը։ Անշուշտ դու ամենից ավելի տեղյակ ես այդ բանին։

— Թե՛ գլուխները գերծելու, և թե՛ արհեստական գոնջ առաջացնելու հեղինակը մեկն է, տեր,— խոսեց քահանան։

— Այստե՞ղ է այդ հանդուգն հոգին,— գոչեց թագավորը բարկությամբ։

— Այո, տեր. նա կանգնած է քո առաջ։

— Տուր շուտով նրա անունը,— հրամայեց թագավորը։

— Ես ինքս եմ, տեր արքա։

— Դո՞ւ...

— Այո, տեր։

Թագավորը աչքերը սևեռեց քահանայի վրա և սկսավ դիտել նրան քննական հայացքով։ Նրան թվում էր թե՝ երեցը