դիտելով երիտասարդ կնոջը որի գեղեցկությունը կրկնապատկվել էր դեմքի վրա ունեցած անուշ տխրության և աչքերում փայլող արտասուքի պատճառով:
-Սա ամուսինն է այն դժբախտ քահանայի, որին մեծափառ շահը կամենում է գլխատել, -պատասխանեց Սառան։
-Սա այն աղջիկն է, որ սահմանված էր Կրբլեյը-Ալե-մի ազիզ հարեմի համար և որին, սակայն, իմ ձեռքից խլեց հանցավոր քահանան,—հարեց Շահռուխը, գրեթե շշնջալով։
Թագավորն սկսավ ավելի ևս ուշադրությամբ նայել գեղեցկուհուն և մի վայրկյան լռությունից հետո ասաց.
-Սրտանց ցավում եմ որ ահավոր երդումն արի. ապա թե ոչ այս հանըմի արցունքների համար կներեի նրա ամուսնուն։
Այս ասելով թագավորը վեր կացավ տեղից և կամենում էր հեռանալ, ոչ ոք պատճառը գուշակել չկարողացավ։
-Լսիր վերջին խնդիրս, տեր իմ,—բացականչեց Սառան։
-Ես հեռանում եմ, որովհետև չեմ կամենում հրամայել` որ դու հեռանաս... հեռանում եմ, ոչինչ այլևս չլսելու համար,-ասաց շահը։ Եվ այս խոսքերն արտասանվեցան այնպիսի եղանակով, որ Սառա-խաթունը ետ քաշվեց երկյուղից»: Բայց նրա փոխարեն գոչեց դեպի շահը երիտասարդ տիրուհին. — Մեծափառ արքա, գեթ ինձ լսիր մի վայրկյան։
— Դու էլ ես կամենում խոսել,— դարձավ թագավորը դեպի նորատի կինը։
—Հրամայիր, տեր, որ իմ ամուսնու հետ միասին ինձ ևս գլխատեն, որովհետև նրա մահից հետո ես չեմ կարող ապրել:
Թագավորը հառեց աչքերը երիտասարդուհու վրա և դիտեց նրան մի վայրկյան, ապա ժպտալով ասաց. — Դու պատվի ես արժանի և ոչ գլխատման. ես քո վիճակը կկարգադրեմ և դու գոհ կլինես ինձանից...։
Այս ասելով թագավորը դուրս ելավ իսկույն. Շահռուխր հետևեց նրան։ 205