Այս էջը հաստատված է

այս յոթյակում, որ սրտանց կփափագե ազատվել բանտից և, նամանավանդ, անարգ կախաղանից: Աշխարհից բաժանվիլը այնքան էլ հեշտ չէ, մանավանդ, երիտասարդ մարդու համար, որ հույսեր, ակնկալություններ ունի, որ կարող է կյանքի բարիքները վայելել...

— Իցև թե այդ ամենը առ ոչինչ գրեց նա։

— Այն ժամանակ...

Հայր Չիտտագինին սկսավ մտածել և չգիտեր ինչպես որոշել։ Մի քանի վայրկյան լուռ խորհելուց հետո՝ վերջապես ասաց.— այսուամենայնիվ, մենք պետք է ազատենք երեցին։ Դա այնպիսի մի առիթ է, որից չշահվիլը կլինի անմտություն։ Երեցին ազատելով մենք կկատարենք մի գործ, ձեռք կբերենք մի հաղթանակ, որով թե սրբազան պապի անունը կհռչակվի և թե՛ մեր վարկը հայոց աչքում կբարձրանա։ Այդ հաղթանակը կծառայե մեզ նաև իբրև զենք, որով մեր ամենից համառ հակառակորդներն իսկ կընկճվեն։

— Եթե այդպես է, ուրեմն ես մի ժամից կայցելեմ տեր֊Անդրեին և հարկ եղածը կխոսեմ նրա հետ,— ասաց հայր Երազմոսը։

— Այո՛, պիտի այցելես և խոսե՛ս. պիտի աշխատես համոզել... իսկ ես կերթամ շահի դուռը՝ մեծամեծների հետ տեսնվելու։ Անշուշտ վաղ առավոտ կներկայացնեն ինձ շահին,— հարեց Չիտտագինին։

Քիչ Ժամանակից հետ դուրս եկան տանից երկու հայրերը։ Նրանցից մինը դեպի բանտն ուղղվեցավ, իսկ մյուսը՝ դեպի Դուռը։

ԺԹ

Օրհասական առավոտը լուսացավ։ Երկինքը պարզ էր և անամպ։ Արևը, որ ծագում էր Ալանգեոզի ետևից, յուր պայծառ ճառագայթներով ողողել էր արդեն Ագուլյաց ձորի ձյունապատ լանջերը և ավանի բոլոր բարձրադիր բնակությունները։ Ջորի խորքը միայն և Դաշտ ավանը մասամբ՝ ծածկված էին դեռ մշուշով, որ վաղորդյան շողերի առաջ դեղին՝ իսկ ստվերապատ վայրերում կապույտ գույն առնելով՝ դարձել