Այս էջը հաստատված է


պատճառով մնացել էր անապական, օծեցին անուշահոտ յուղերով և դրին Խցաձորի սուրբ Հովհաննես եկեղեցում: Մի քանի օր շարունակ թե՛ Ագուլիսից ու Դաշտից և թե Սիսականի հեռավոր կողմերից գունդագունդ գալիս էր բազմամբոխ ժողովուրդ՝ նահատակ երեցի նշխարներն համբուրելու։ Եվ այդ բոլոր ժամանակ մատուցվում էր հանդիսավոր պատարագ և զենվում էին զոհեր։

Որոշված օրը փառահեղ հանդիսավորությամբ ամփոփեցին անզուգական երեցի նշխարները ս. Հովհաննես եկեղեցու ս. Ստեփաննոս կոչված խորանի տակ, ձախակողմյան ավանդատանը։ Եվ սուրբ շիրիմը ծածկեցին մի պարզ տապանաքարով, որի վրա չփորագրվեցան ոչ ներբող, ոչ հիշելիք և ոչ իսկ սուրբի անունը, այլ միայն զույգ խաչազարդ, իբրև նշան անզուգական անձնվիրության...[1]:

  1. Արժան էր և իրավ, որ հին ագուլեցվոց գեթ այժմյան սերունդը հոգար վայեյուչ մի հուշարձան կանգնեցնել այդ իսկական հայրենասեր նահատակի վրա, որի շիրիմն այսօր իսկ ծածկում է նույն անշուք տապանը՝ չունենալով յուր վրա ո՜չ երեցի անունը, ոչ կատարման թվականը: Թեպետև հայ ժողովուրդը աննման հովվի նահատակության օրից մինչև այսօր արժանավոր հարգանք է մատուցել նրա դամբանին և պիտի մատուցանե երկար, այսուամենայնիվ, պատշաճ իսկ է ծածկել այդ սուրբ գերեզմանը վայելչազարդ մարմարիոնով և վրան քանդակել այսօրինակ մի տապանագիր.

    «Հայրենասեր նահատակ Անդրեաս երեց.
    Կատարյալ Ագուլիս հառանույն Շահաբասա
    Դ 18-ն նոյեմբերի 1617 ամի»: