Այս էջը հաստատված է

մեջ և չնայելով, որ այդ ժամին նրա փափագն արդեն կատարված էր, այսուամենայնիվ, նկատում էի, որ երիտասարդի համբերությունը ենթարկվում է փորձության։ Տոթից, ըստ երևույթին, նա շատ էր նեղանում, ուստի և հաճախ գանգատվում էր:

Երբ մի ձորակի գետակն անցնելով՝ սկսանք դեպի գյուղը տանող առապարը բարձրանալ, միջօրեի տապը ավելի ևս զգալի դարձավ, որովհետև արևի ճառագայթներից զատ՝ այրել սկսան մեզ նաև, կեծացած ժայռերը, որոնք եզերում էին առապարը երկու կողմից։

— Ա՜խ, մի հասնեինք այն սոսիներին,— բացականչեց հանկարծ ընկերս այնպիսի մի կարոտով, որ կարծես գտնվում էր Սահարայի անապատում և ուր որ է խորշակը շնչասպառ պիտի աներ իրեն։

— Համբերություն, բարեկամ, սոսիներին էլ կհասնենք, — նկատեցի ես։

— Համբերություն... միշտ համբերություն,— շշնջաց Պետրոսը, դժգոհ իմ խոսքից և ապա դառնալով ինձ՝ հարցրեց.- ի՞նչ ես կարծում, ո՞վքեր են համբերում։

— Ինչպե՞ս թե՝ ովքեր, համբերատարները,— պատասխանեցի ես։

— Իսկ ես չեմ կամենում համբերատար կոչվել:

— Ինչո՞ւ,— հարցրի նրան։

— Որովհետև համբերում են միայն թույլերն ու տկարները. այսինքն մարդիկ, որոնք այս կամ այն չարիքը սեփական ուժով իրենցից հեռացնել չկարենալով՝ տանում են նրա պատճառած նեղությունները ստրկաբար։ Եվ որպեսզի այդ անարգանք չհամարվի իրենց՝ ասում են թե՝ «համբերում ենք»։

— Էհ, եթե չհամբերես, ի՞նչ պիտի անես. կարո՞ղ ես արևի հրավառ գունդը հեռացնել քո գլխից, կամ այս շիկացած ժայռերը հովանավոր ծառերի փոխել:

— Չեմ կարող։

— Ինչո՞ւ ուրեմն, իզուր աղմուկ ես հանում։

— Նրա համար, որ ցույց տամ թե՝ անզգա արարածին մեկը չեմ, թե իմ մեջ կյանք ու կենդանություն կա, թե հեշտությամբ