գնանք մի ձեր եղցին տեսնենք»— ծառա եմ, ասացի, հայր սուրբ, գնանք: Վեր կացանք եկանք։ Քյոխվեն էլ մեզ հետ էր, սուդիան էլ, մի երկու էլ գեղի իշխան (առաջավոր) մարդիկ: Վարդապետը հենց որ եղցին մտավ, աչքերը մի դեսուդեն գցեց, ինքն իրան փնթփնթաց ու ասեց. «Տեր Մակուչ, էս խի՞ եղցին անզարդ ես պահում»։— Ո՞նց եմ անզարդ պահում, հայր սուրբ, հարցրի ես.— «էնենց ես անզարդ պահում, ասեց որ ա՛յ, էս սուրբ սկիհի տակը մի աբրեշում աղլուխ չես գցում. էս ավետարանը մի զառ շորում չես փաթաթում՛ էս ատենին կազմել չես տալիս. յա չէ էս ի՞նչ պատկեր ա, որ դրել ես սեղանի վրա, ըսենց Քրիստոս կըլի՞. էս հու դուխաբոր մալական ա»։ Ի՜նչ մեղքս ծածկեմ. շատ նիկացա (վրդովվեցա), ամա ի՞նչ կարի անիլ. իշխանավոր Էր. ասում էր. պտի սուս կենայի։ Վերջը երբ որ խոսքը կտրեց, ասեցի.— Հայր սուրբ, ծառա եմ կարգիդ, իրավունք կտա՞ս, որ խոսեմ.— հա՛, խոսիր,— ասեց, թե քեզ արդարացնելու բան ունիս, ասա՛.— էն ա ես էլ էս առակն ասեցի։— Մին անգամ, հայր սուրբ, ասեցի, մոլլա Նասրեդինի կնիկը գնում ա շահին գանգատվում, թե շահն ապրած կենա, իմ մարդը ինձ կուշտ փորով հաց չի տալի, ինձ հմար շոր չի առնում, ա՛յ, տեսնո՞ւմ ես, տկլոր եմ, ասում ա, էս եմ, էն եմ. կնիկը հո գիտա՞ս , որ խոսիլը կցեց էլ տազ չի անիլ (չի լռիլ): ՇաՀը բարկանում ա ու էն սհաթին ֆարրաշ ղրկում, մոլլա Նասրեդինին բերել տալիս։— էյ, մոլլա, ասում ա, նե՞ յուչուն արվադնա խորակ ալմըրսան,— հրամանքդ թուրքերեն գիտա՞ս,— խոսքն ընդհատելով հարցրեց քահանան Պետրոսին։
— Ոչ, լավ չեմ հասկանում,— պատասխանեց վերջինս։
— Լավ, քեզ հայերեն կասեմ, ամա հայր սուրբին թուրքերեն պատմեցի.— հա՛, ասում ա, ա՛յ մոլլա, խի՞ կնկանդ հմար կերակուր չես առնում, որ մի կուշտ ուտի, խի՞ նրա հմար մի քանի ձեռք շոր չես առնում, որ մինը մաշելուց՝ մեկելը հագնի։ Մոլլան պատասխանում ա. — Շահն ապրած կենա, ասում ա, դրա հմար օխտը մանի (պատճառ) ունեմ։— Ո՞րն ա օխտը մանին, մեկ-մեկ ասա,— հրամայում ա շահը.— առաջինն էն ա, ասում ա մոլլան, որ ջիբումս մի