Այս էջը հաստատված է

շահի փող չկա, երկրորդը...— Մնացած վեց մանին գլխիդ տված,— ասում ա շահը,— կորի գնա՛։ Հմի դուն ես, ասեցի, հայր սուրբ, ախր փող որ չկա, ես ո՞րդիան աբրեշում աղլուխ առնեմ․ ո՞րդիան զառ ճոթ գտնեմ. ո՞նց դուխաբոր մալականը վեր ունեմ, տեղն օրինավոր քրիստոս դնեմ։ — Խի՞,— ասում ա հայր սուրբը,— էսքան ժողովուրդ ունես, կարո՞ւմ չես մնին մի աղլուխ առնիլ տալ, մնին մի զառ ճոթ. յա խի՞ Վեդունց Սարգսի աղին գրում չես, հրեն Թիֆլիս նստած ա, մին լավ Քրիստոս առնի ղրկի Ասում եմ, հայր սուրբ, ծառա եմ քե, ախր « էն վաղ էր, որ էշը կաղ էր» հմի էլ ո՞վ ա տերտերի խոսքին մտիկ տալի էլ ո՞րդիան ա հավատ մնացե, բարեպաշտութին մնացել, առաջ դրուստ ա, քահանաներնին ժողովրդին պլոկում, ամա հմի ժողովուրդն ա քահանի վրեն ընկել ուզում ահագին փարաջեն հանի, յա չէ, գլխի գդակը թռցնի։ Մի կտոր էր հացը որ ուտում են, հենց գիտում են թե՝ հարամ ա, տեղից վեր կացողը մեր գլխին ա բոմփում (խփում), էլ ասում չեն, թե ինչ ենք տվել էս խեղճերին, որ էսքան պահանջում ենք։ Հմի, ասում եմ, էս այամումը (ժամանակում), որ եղբայրն ուզում ա եղբորը խեղդի, որդին ուզում ա հորը ծախի, մարդ կարա՞ բարեգործութենի անուն տա՞լ։ Հայր սուրբը տեսավ, որ դրուստ եմ ասում, էն ա՝ սուս կացավ։

— Հմի դու ես, որդի,— դարձավ քահանան Պետրոսին,— ասում ես՝ ըստի բաղ շինի, բախչա շինի։ Խոսք չունեմ, լավ ես ասում, ապա պտի էն էլ մտածես թե՝ էս քյասիբ դերը ո՞րդիան ըտունք անի։ Ախր ըստի հող փորիլու, ծառ տնկիլու, չափար (ցանկապակ )քաշիլու հմար փո՞ղ ա հարկավոր, թե ո՛չ։ Յա ես փող ո՞րդիան գտնեմ, փող որ ունենամ, խի՞ դհենց դարտակ բաների կտամ, հրեն, ա՛յ, Խոջա Մարութը թումանին իրեք շահի շահ ա տալիս․ ասում ա՝ ա՛ դեր, թե որ հարյուր մանեթ բերես, քեզ տարին տասնութ մանեթ շահ կտամ։ Տասնութ մանեթը գիտա՞ս, մի տուն քյուլփաթ (ընտանիք) կկառավարի, ամա հարյուր մանեթն ինձ ո՞վ ա տվել։

— Երեկ դու ինձ համբերություն էիր քարոզում.—