իմանում, ոչ չարածներս։ Շատ մտածելուց ու փիքր անելուց եդը՝ վեր եմ կենում գրում տղիս թե՛ «ա՛որդի, ախր հլա քու ինչ պսակվելու վախտն ա. հլա նոր ես հուսումդ վերջացրել, մին եկ քե տենենք, մեր կարոտն առնենք, մեր ցավևրիցը խոսանք. ախր քու աբովն (հուսով) էլած չէլածս ծախել, պարտքի տակ եմ ընկել, եկ իմ ցավին մի ճար արա, էլ եդ գնա՛ պսակվիր»։
Հմի դուք փիքր կանեք թե՝ գեղացին իրա տղին պսակում ա տասնհինգ, յա չէ տասնվեց տարումը. էս խի՞ Սաքի ապերը ուզում չէր, որ իրա քսանչոր տարեկան տղեն պսակվի։ Դրա մանին, դրուստն ասած, մին էն էր, որ ես Թիֆլիսի աղ֊ջրկերանցից վախում ի. չուն դրանցից շատ բաներ ի լսել։ Մտածում ի թե՝ չըլի՞ տղիս գլխից հանեն ու մին քոռ ու քաչալ զատ գլխին կապեն։ Ջահելը, հո գիտա՞ք, քոռ կըլի. ասում ի ընենց ըլի՝ որ մինուճար տղիս անբախտ չանեն. մին էլ էն էր, որ գիտում ի Վանին Թիֆլիսում պսակվելուց եդը էլ մեզ մոտ չի գալու, վաթանն (հայրենիքն) էլ ա մտքիցը գցելու, հոր տունն էլ։ Էս ցավին, գիտա՞ք, դմանալ չէր ըլիլ:
Իմ գրին տղես պատասխանում ա թե՝ ա՛ հեր, էս աղջկանը Պետրպոլկից եմ սեր տվել, ինչկլի հեդը չպսակվեմ՝ կարալ չեմ գեղը գալ. հալի հալբաթ քու օրհնութինը ղրկի:
«Գրում եմ, ա՛ որդի, ախր մին ասես էլ ա՛ էդ ինչ աղջիկա։ Ի՞նչ ազգի որդի ա. հա՞յ ա, ռո՞ւս ա, ջհո՞ւդ ա։ Ախր, ես ո՞նց իմ օրհնութինը ղրկեմ էն հարսին, որի էրեսը տեհել չեմ, ձենը լսել չեմ»։ Գրում ա թե՝— ա՛ հեր, խի՞ ես էդ բանը հարցնում. ես հո թուրքի, յա ջհուդի աղջիկ չեմ ուզելու։ Գիտում չե՞ս, որ ուզածս քրիստոնի աղջիկ կըլի՞։ Ամա մի երկու օր եդը մեր կնքավորենց տղեն գրում ա (չուն նրան էլ ի հարցրել), թե՝ ասիլ չես, Վանին պսակվում ա մի գյուրջու (վրացու) աղջկա հետ...։
Հմի ձեզ եմ հարցնում. մին հեր, որ էս բանը լսի ի՞նչ կանի։ Հը՞։ Ամա ո՞ւր եմ հարցնում. դուք ի՞նչ գիտաք։ Էն ա կցեցի գլխիս վայ տալն ու ա՜խ ու վա՜շ անիլը։ Ամա դե էլ ո՞ւր կհասներ։ Բանը բանից անցել էր։
— Ուրեմն քո օրհնությունը չուղարկեցի՞ր,— հարցրի ես։
— Չե, չղարկեցի: Ամա ինքը առանց դրան էլ պսակվել