Այս էջը հաստատված է

ցավում էդ բարբադի (քանդվածի) հմա՞ր... Ես իմ տղին հուսում եմ տվել, որ առաջ իմ օջախը շինի, իմ հանգած ճրագը վառի, իմ տունը հարս բերիլով՝ ինձ ու իմ պառավին ուրախացնի, եդն էլ իրա հուսումով էս խավար գեղը լուսավորի. մեր խեղճ ու հայվան չինականին կոռից, բեգառից ազատի... Թիֆլիսումը Վանին թող հենց երկնքից հրեշտակ վեր բերի. ինձ ի՞նչ... հրեն, ո՜ր երկրում, որ լուսավոր, յա չէ փանգ ու փիլով (հնարագետ) մարդ կա, հենց դպա Թիֆլիս ա վազ տալի. դուք մեր էս խեղճ գեղի դարդը քաշեցեք, որ ոչ տեր ունի, ոչ սրտացավ...։

— Վանին գոնե փող ուղարկո՞ւմ է քեզ, — հարցրի ես ծերունուն։

— Չէ, չի ղարկում, մեր կնքավորի տղին ասել ա թե ապուն ասա ինձանից նեղանա ոչ. խարջս շատ ա մենծ. տարին 3—4 հազար մանեթը հերիք չանում, ես էլ անջախ (հազիվ) էդքան եմ աշխատում։

— Իսկ խոջա Մարութի պարտքը վճարե՞ց։

— Չէ′, քեզ մատաղ. նրան էլ երկու գոմշակովս տվի, հոգիս ազատեցի։

— Հապա երբ այստեղ եկավ, իսկի չասացի՞ր, թե ինչո՞ւ գոնե յուր համար արածդ պարտքը չի վճարում։

— Ասեցի, ասում ա, ա′ հեո դիփ մեկ չի՞. ինչ ունես չունես ծախիր կեր. եփ որ կդարտակվես, կգաս Թիֆլիս իմ տանը կապրես։

— Դու ի՞նչ ասեցիր։

— Ասեցի, յանղլիշ ես, որդի, որ իմանամ քաղցած մեռնելու եմ իմ ոտն իմ գեղիցը դուրս չեմ դնիլ, ըստեղ ծնվել եմ, ըստեղ էլ պտի մեռնեմ. իրա վաթանը մոռացողը, հոր տունն աչքից ու մտքից քցողը մարդ չի, հայվան ա։

— Եվ այդ դրության մեջ ուրեմն դու ոչ մի մխիթարություն չունի՞ս,— հարցրի ես ծերունուն, ի սրտե ցավակցելով նրան:

— Ունեմ, ո՞նց չունեմ,— պատասխանեց նա հուզված ձայնով— իմ մխիթարությունն էլ էն ա, որ եփ լսում եմ թե մեր գեղականին մինը ուզում ա իրա տղին քաղաք ղրկի հուսում առնելու, էն սհաթին գնում եմ կռնիցը բռնում, բերում մեր հայաթումը կանգնեցնում ու ասում. — տե′ս, որդի, էս