Այս էջը հաստատված է

մինն էր, եթե չասեմ առաջինը։ Չկար մի ազգային գործ, որին նա չմասնակցեր, կամ որի օգտին եռանդով չաշխատեր. չկար մի ժողով, որին ներկա չլիներ, կամ ազգային մի ճաշ, ուր չճառախոսեր, չոգևորվեր և չոգևորեր։ Այդպե՞ս է, թե՞ ոչ:

— Այդպես է։

— Բայց ի՞նչ է դարձել այժմ նա, կարո՞ղ ես երևակայել։

— Ի՞նչ է դարձել, կարծեմ նույն մարգն է ինչ որ առաջ:

— Սխալվում ես. չարաչար սխալվում. նա այժմ փոխվել, այլանդակվել է. դու այլևս չես ճանաչիլ նրան։ Այսօր պատահմամբ խոսեցի նրա հետ մի քանի վայրկյան, ե. տեր աստված, ապշեցա, սառեցա...

— Ի՞նչ է պատահել։

— Ասում եմ՝ չես կարող երևակայել։

— Լավ չեմ երևակայիլ, բայց ասա որ իմանամ:

— Սերը, բարեկամ, սարսափելի բան է. գիտե՞ս թե ոչ:

— Ոչ չգիտեմ։

— Լավ է որ չգիտես, ուրեմն չես տանջվիլ մեզ, թշվառ հոգեբաններիս նման... Այո. սերը սարսափելի Է, բայց սիրուց առաջացած վիշտը՝ զարհուրելի։ Այնսպե՞ս է, թե ոչ:

— Չգիտեմ։

— Ավելի լավ, բախտավոր ես։

— Բшյց դու Մարջանյանի մասին էիր խոսում, մոռացա՞ր,— հարցրի ես։

— Ոչ. և ինչպե՞ս կարող եմ մոռանալ։ Այո, խոսում էի Մարջանյանի մասին, և դեռ երկար պիտի խոսեմ, հատորներ պիտի գրեմ... Այս դեպքի համար չէ ասված օ, tacuisses, philosophus mansisses![1] ընդհակառակը, խոսելով պիտի ցույց տամ աշխարհին, թե ի՞նչ սարսափելի բան է սերը, թե ինչպես պետք է փախչել նրանից և մանավանդ թե՝ սիրուց առաջացող վշտերից... Եվ թող ընդդիմախոսեն ինձ. դատափետեն իմ գրվածքը. կռվեն, պայքարեն, վնաս չունի. Vivere militare cst[2]. ես սիրում եմ առաջ գնալ կռվելով և Վոլտերի պես ասել հպարտությամբ՝ ma vie est սո combat[3]...

  1. Եթե լռեիր, փիլիսոփա կլինեիր (կամ կհամարվեիր):
  2. Կյանքը պատերազմ է:
  3. Իմ կյանքը մի կռիվ է: