շնորհքով հագնված, կարի գեղանի, բայց խիստ լրջադեմ. այնպես որ վրան նայողը չի կարող հավատալ թե՝ ռոման ունի նա։ Տիկինը մոտենում է պահարանին, իհարկե, առանց մեկի վրա նայելու: Ըստ երևույթին, նա անուշադիր է դեպի շրջապատը: Բայց նամակաբաշխը նկատում է թե՝ ինչպես մի ակնթարթում նա աչք ածեց բոլորին և տեսնելով, որ հաճախորդների մեջ ծանոթ ոչ ոք չկա, մոտեցավ պահարանին։
Սակայն նրա սիրտը դարձյալ անհանգիստ է։ Այդ երևում է նրանից՝ որ ձեռքում պատրաստ ունեցած բանալին շտապով է մոտեցնում արկղին, ուստի և իսկույն չէ կարողանում բանալ: Վայրկենական շփոթությունը ստիպում է նրան նայիլ յուր շուրջր՝ ստուգելու համար թե՝ արդյոք որևէ մեկը չէ՞ նայում իրեն:
Բայց ինչի՞ց է քաշվում տիկինը։ Ամեն ոք կտրող է հավատալ թե՝ նա բանում է հենց յուր ամուսնու արկղը, չ՞է որ սա էլ բաժանորդ է այդ պահարանին։— Սակայն հենց խնդիրն էլ այդ է, որ նա չէ բանում № 45-ը, որ յուր ամուսնուն է պատկանում, այլ N64-ը, որ ուրիշին է հատկացրած։
Ի՞նչ ունի նա ուրիշի հետ...։ Այդ կարող են հարցնել և դրանից է քաշվում տիկինը։
Այս խորհրդավոր այցելուները, սիրելի բարեկամներս, որչափ բազմաթիվ, նույնչավ և բազմազան են լինում։ Եթե ես դրանց փոքրագույն մասի նկարագիրն իսկ անելու լինիմ, ամբողջ գիշեր պիտի խոսեմ: Բայց այդ կհեռացնե ինձ իմ նպատակից, և բացի այդ, դուք ավելի գարեջուր կխմեք, քան ես: Ուրեմն դատարկենք դարձյալ մի գավաթ և անցնենք բուն խնդրին։
Այս ասելով կառավարիչը վերցրեց գարեջրի շիշը, և փրփրուն հեղուկը մինչև գավաթի պռնկները լցնելով՝ խմեց այն ախորժակով, ապա գավաթը նորեն լցնելով առջևը դրավ ու շարունակեց.
— Այս մի քանի այցելության նկարագիրը որ արի, պարոններ, նրա համար էր, որ ծանոթացնեի ձեզ այն խորհրդավոր պատճառների հետ, որոնք իմ հետաքրքրությունը շարժում և երևակայությունը վառում էին։ Այժմ էլ պիտի ավելացնեմ՝ որ նման այցելուներով զբաղվելը՝ եթե սկզբներում