Այս էջը հաստատված է

ծալքն անգամ չշարժեի։ Բայց արդեն անբնական դրության մեջ լինելով և իմ ձեռքում բաց տեսնելով այն ծածկագիրը, որ այնքան շատ հետաքրքրել էր ինձ, հրապուրվեցա և բացի.. բայց, աստված իմ, ի՞նչ տեսա... Աշխարհն ասես շուռ եկավ գլխիս և գինովությունը վայրկենապես անցավ։ Զգացի, որ աչքերս սևանում են և գետինը շարժվում է ոտքերիս տակ.ուստի մեջքս դեմ տվի ծառին։

— Ի՞նչ պատահեց քեզ, եղբայր, ինչո՞ւ գույնդ թռավ,ի՞նչ կար այդ նամակում,— հարցրեց ընկերս բոլորովին շվարած։

— Ոչինչ... ոչինչ չկա.. կառք բերել տուր, իսկույն պիտի գնամ քաղաք, — հազիվ շշնջացի ես, որովհետև բերանս վայրկենապես ցամաքել ու լեզուս դառնացել էր, խոսել չէի կարողանում։

Ընկերս, կարծես, գուշակել էր արդեն ինձ հասած դժբախտությունը, ուստի առջևս արձանացած ոչինչ չէր կարողանում խոսել։ Մի քանի վայրկյան այսպես լուռ մնացինք։ Նա նայում էր ինձ վրա, իսկ ես օդի տարածությանը, որ այդ վայրկյանին թվում էր ինձ պղտոր ու մթին. ես շունչ էի քաշում այնպես ծանր ու դժվարությամբ, որ կարծես թե թոքերս ճնշում էր մի երկանաքար։ Ապա տեսնելով, որ ընկերոջս ներկայությունը ավելի է ծանրացնում իմ թշվառ դրությունը, ասացի նրան նվաղած ձայնով.

— Ես հեռանում եմ այստեղից, մի հետևիր ինձ, խնդրում եմ ։

Ընկերս կանգնած տեղից մինչև անգամ չշարժվեց։ Ես դողդոջուն քայլերով դեպի ծառերի խորքերը հեռացա։ Երբ ինձ արդեն միայնակ զգացի, բացի ձեռքումս ճխլտած նամակը և նորեն կարդացի։

— Բայց ումի՞ց էր նամակը,— հարցրեց կառավարիչին խոսակիցներից մինը։

— Յուլիայից, իմ սիրած կնոջից..« 

— Ձե՞ր կնոջից։

— Այո։

— Ներողություն, ի՞նչ էր գրում նա։

— «Իմ սիրեցյալ, իմ աննման Պոլ,— գրում էր նա