Այս էջը հաստատված է

վերաբերում, այն ժամանակ հո օրվա մեծ մասը անցնում եմ տաճարում, որովհետև ավելի գործ եմ ունենում կատարելու: Իսկ լուր օրերը, հենց որ ազատ ժամանակ եմ գտնում, դարձյալ մտնում եմ եկեղեցի և նստելով այդտեղ, կարդում եմ հայսմավուրք կամ ավետարան: Միով բանիվ ինձ դրսում ոչինչ չէ գրվում, մինչդեռ եկեղեցում շատ բան եմ գտնում՝ իմ մտքին ու հոգուն կերակուր տալու համար: Ուրիշ բան եմ զգում՝ օրինակ, երբ սուրբ գիրքը կարդում եմ տանը, և բոլորովին ուրիշ բան, երբ այն կարդում եմ եկեղեցում։ Այն ժամանակ ես ինձ չեմ տեսնում երկրի վրա, այլ մի ինչ – որ բարձր ու վեհ աշխարհում, ուր մարդկայինն ու ապականելին անհետանում են իմ աչքերից: Այն ժամանակ զգում եմ, որ եկեղեցու օդն անգամ տոգորված է սրբությամբ, ես այն շնչում եմ ավելի լիքը կրծքով, մի ներքին, հոգեկան բերկրությամբ...

Ի՞նչն է այս ամենի պատճառը, չգիտեմ: Մայրս պատմում էր, թե ինձնով հղի եղած ժամանակ, վեց ամիս շարունակ անց է կացրել մեր վանքերից մինում, ուր հայրս, իբրև որմնադիր, նորոգում է եղել եկեղեցու փլած տանիքը։ Իսկ ինքը բոլոր այդ ժամանակ ծառայել է տաճարին։ Գուցե այս է պատճառը, որ ես այժմ սիրում եմ եկեղեցին...

— Անշուշտ, այդ մի ժառանգական բարեպաշտություն է,— հաստատեց բժիշկը:

— Եթե այդպես է, ուրեմն ավելի լավ. կնշանակե դեպի աստծո տունն ունեցած իմ սերը անցողական չէ։ Եվ այդ հենց երևում է նրանից, որ ես սիրում Լմ եկեղեցին թե այն ժամանակ, երբ նա հոծ ու լի է աղոթողների բազմությամբ, երբ դպիրները երգում, քահանաները կարդում կամ քարոզում են, երբ պատարագի ժամանակ քշոցները շաչում և բուրվառը խնկարկում է, երբ մարդկանց բազմությունը մի վայրկյան աշխարհը մոռանալով՝ հոգվով սլանում են դիպի վեր... և թե այն ժամանակ, երբ եկեղեցին դատարկվում է աղոթողներից և մնում ինքն յուր սրբության, յուր պատկերների և սպասների հետ:

Այսպիսի վերաբերումն ունենալով դեպի եկեղեցին, ես միշտ, պ. բժիշկ, հանգիստ սրտով եմ ներս ու դուրս արել