Այս էջը հաստատված է

մարդու, որին չհրապուրեցին աշխարհի գանձերը, որ ճշմարտության դրոշակը ձեռքին կռվեց տկարի իրավունքի համար, զրկվածին պաշտպանեց... հալածվածին պատսպարեց... Ասա, ճանաչեցի՞ր դու նրան. հպարտացա՞ր արդյոք, երբ հանգչեցրին ճշմարտության զինվորի սուրբ նշխարների վրա. կամ ինչպե՞ս պատահեց որ լեզու չստացար և օրհներգ չերգեցիր նրա հանգստյան համար...»։

Այսպես, պարոն բժիշկ, ես խոսում էի մերթ այս և մերթ այն պսակի հետ, նայելով թե նրանցից ո՞րն էր ավելի շատ իմ ուշադրությունը գրավում յուր արտաքին տեսքով, կամ մակագրության խորիմաստությամբ։

Բայց ահա թե այդ առթիվ ի՞նչ պատահեց ինձ մի քանի օր առաջ։ Հենց նոր առավոտյան ժամերգությունը ավարտել և քահանաները դուրս էին գնացել, որ ես մոտեցա իմ սիրելի պսակներին, որոնց մի շաբաթ էր ինչ չէի նայել և սկսա փուքսով նրանց փոշին մաքրել։ Ապա ժապավենները մի-մի թափ տալով ու կարգավորելով՝ նորեն մի քանիսի մակագրությունները կարդացի, նորեն գլխումս մի քանի հարցեր ծագեցին, մի քանի նոր մտքեր պտտվեցին և ես նրանցից ամեն մինին մի որոշ լուծումն տալով՝ ընդնմին և պսակների հետ խոսակցելով՝ գործս ավարտեցի և եկեղեցու դասը վերադարձա։

Այստեղ նստելով ավագերեցի աթոռակի վրա, ցանկացա մի փոքր հանգստանալ: Շատ ժամանակ անցավ թե քիչ, չեմ հիշում, մեկ էլ հանկարծ լսեցի, որ մի քանի մարդիկ միաձայն ետևիցս բացականչեցին.

— Խեղճ մարդ, մի՞թե հավատում ես։

Վեր եմ թռչում իսկույն և ետ նայում իմանալու համար, թե ովքե՞ր են խոսողները։ Տեսնում եմ ոչ ոք չկա, եկեղեցին դատարկ է այնպես, ինչպես որ առաջ։ Այսուամենայնիվ, ես չեմ հավատում աչքերիս և սկսում եմ նայել սյուների ետևը, կարծելով թե այդտեղ մարդիկ են պահված։ Ապա խոնարհելով նայում եմ առաջնորդական բազմոցի տակը։

— Ումն ես որոնում, մենք այստեղ ենք,— գոչում են նույն ձայները։

Ես նորից վեր եմ թռչում և եկեղեցու մեջ արձանացած նայում այս ու այն կողմը։ Նայում եմ երկար, ոչ ոք չէ