Այսպիսով էլ, ահա, նրա արժանիքը գնահատվեց մեծագնի. իսկ ճշմարտությունը, որ կարող էր մարդկանց մտքերը լուսավորել, մնաց կալանավոր... Դու ամեն օր լսում էիր թև ինչպես այդ հրապարակախոսը բողոքում ու լուտանգ էր թափում այն մարդկանց հասցեին, որոնք նյութական շահու համար հարստահարում էին իրենց տկար ընկերներին, որոնք պարտք խնդրող աղքատից, հարյուրին քսան տոկոս էին առնում: «Հարստահարիչներ, կեղեքիչներ, ավազակներ»... գոռում էր նա զայրագին և արարած աշխարհին հայտնում, թե մեծ ոճիր է կատարվել, որ Մաթուս աղայի օրերից սկսած մինչև այսօր պարտքով ապրող Հաբեթոսը 100 արծաթին 20 տոկոս է վճարել։ Ի՜նչ հարված, ի՜նչ թշվառություն։ Ինչո՞ւ բանաստեղծները ողբերգություն չեն գրում Հաբեթոսի համար. իսկ երկրի վարիչները ինչո՞ւ չեն կախում 20 տոկոս ստացող Մաղքոս աղային... Այս աղմկարար բացականչությունները, ով լուսարար, դու լսում էիր ամեն օր, բայց չէիր լսում թե՝ ի՞նչ էր մրմնջում կալանավոր ճշմարտությունը.— «Կեղծավորներ, փարիսեցիներ,— ասում էր նա.— դուք որ այդպես լավ ճանաչում եք հանցավորներին, ինչո՜ւ ապա մինչև այսօր հրապարակ չեք հանում միտք հարստահարողներին, խիղճ կեղեքողներին, սիրտ ու հոգի առևանգողներին։ Ինչո՞ւ չեք հայտնում աշխարհին թե՝ այդ մարդիկը հենց դուք, աղմկարարներդ եք, որ հանդուգն ու համարձակ ճեմում եք հրապարակում, խոսում բարձրագոչ, շաղակրատում անընդհատ, որ ներկայացնում եք ձեզ՝ իբր բարոյականության վարդապետներ, լուսավորության ջահեր, պրոմեթեան կրակի մատակարարներ... Եվ ժողովուրդը լսում է ձեզ և հասարակությունը հրճվում՝ որ յուր միտքը, կարծիքը և ցանկությունները կառավարում են ձեզ նման անշահասեր և հավետ անձնվեր առաքյալներ... ինչո՞ւ չեք հայտնում, թե դուք խաբում եք նրան. թե այն ամենը, ինչ որ գրում ու խոսում եք, ստություն է և կեղծիք, թե բարվո ու առաքինության մասին ձեր հերյուրած ճառերը լոկ ուռկաններ են, արվեստակյալ այնպես նուրբ, ինչպես սարդի ոստայնը, որի մեջ խճճվում են գաղափարի սիրահար ճանճերը... ինչո՞ւ չեք ասում թե՝ այն դրոշակը, որի վրա փայլուն տառերով դրված են ազնվություն,
Էջ:Muratsan, vol. 5.djvu/339
Այս էջը հաստատված է