Այս էջը հաստատված է

իրեն, թե արդարև ինքը սխալված է։ Բայց դժբախտարար, իմ հույսը չարդարացավ։

Հետևյալ օրը մենք պ. Մարջանյանի տանն էինք: Մեզ ընդունեց ինքը տիկինը, որովհետև ամուսինը բացակա էր։

Դեռևս հեռվից նկատելով տիկնոջը. պ. Սեղբոսյանը կամացուկ բացականչեց.

— Quelle charmante!

— Բայց երբ ծանոթացրի նրան ազգականուհուս հետ. սկսավ քաղաքավարությամբ բացատրել թե. ի՞նչ մեծ պատիվ է համարում իրեն ծանոթանալ հայ ազգի մեջ յուր անկեղծ հայրենասիրությամբ հայտնի պ. Մարջանյանի «շնորհաշուք» և «ազնվամեծար» ամուսնու հետ, թե ինչպե՜ս վաղուց փափագում էր վայելել այդ ուրախությունը, սակայն հանգամանքները չէին Ներում և այլն և այլն։

Տիկին Մարջանյանը, որ մանկամարդ, շնորհաշուք և կարի գեղեցիկ մի կին էր, ուներ նաև լավ խոսելու և զբաղեցնելու ընդունակություն։ Պ. վիպասանը մի առ ժամանակ գրավվեցավ նրա զրույցներով և, կարծես, մռոացել էր թե ի՞նչ նպատակով է այցելել տիկնոջը։ Ես ուրախացա. և հավատալով թե Սեղբոսյանի «հոպոպները» անցել են արդեն, վերցրի սեղանի վրայից ալբոմը և սկսա մեջը եղած պատկերները նայել։ Մի փոքր ժամանակ մտքերս գրավվեցան այդ պատկերներով։

Չգիտեմ ի՞նչն էր տեղի տվել, մեկ էլ հանկարծ լսեցի պարոն Սեղբոսյանի մի տարօրինակ հարցը.

— Տիկին, դուք սիրո՞ւմ եք ձեր ամուսնուն։

Ես դեն դրի իսկույն ալբոմը և աչքերս հառեցի վիպասանի վրա։ Նա չէր նայում ինձ. որովհետև տիկնոջ ուրախ ծիծաղը գրավել էր նրան։

— Ինչպես թե սիրում եմ. հապա կինը յուր ամուսնուն չի՞ սիրիլ, — քաղցր ժպտալով նկատեց տիկինը։

— Ինչո՞ւ եք զարմանում. շատերը չեն սիրում,— պատասխաննեց Սեղբոսյանը։

— Եվ շատ վատ են անում։ Բայց ես սիրում եմ, շատ եմ սիրում։ Եվ թեպետ չպետք է ձեզ ասեմ, բայց որ հարցնում, եք, ասում եմ, իհարկե սիրում եմ: