վարդապետը և յուր ընկերները, որոնք Հայաստանը ամբողջապես լցրին զանազան խռովություններով և չարիքներով և արժանացան հայության հայհոյանքին և նզովքին՝ սկսած վերջին հայից մինչև ընդհանրական կաթողիկոս և Ռուբինյան թագավորները. նրանք հաստատուն բնակավայր էին ընտրել Սյունյաց նահանգը։ Նրա ճահուկ, Երնջակ և Նախճվան գավառները գրեթե ամբողջապես իրենց ձեռքն էին անցել: Նախճվանում, մինչև անգամ, առաջնորդների կամ կարգապետների հաջորդություն էին հաստատել և «միաբանող» ժողովրդից տուրք էին առնում: Ժողովրդի անտերությունից օգտվելով՝ նրանք արձակ համարձակ մտնում էին ամեն տեղ, քարոզում էին նույնիսկ մեր վանքերում։ Նրանցից մի քանիսի հանդգնությունը հասել էր մինչև այնտեղ, որ օր ցերեկով գալիս, բրում էին մեր եկեղեցիները և դրանց մեջ թաղված սրբոց մասունքները հափշտակում։ Այդպես պատահեց սրբոց Հռիփսիմյանց վկայականի հետ, ուր երկու հիսուսյան վարդապետներ մտնելով՝ քանդել էին սրբուհու գերեզմանը և նրա նշխարները հափշտակել։ Բայց էջմիածնի միաբանությունը իրազեկ լինելով այդ անօրինակ սրբապղծության՝ հարձակվեց հափշտակիչների վրա և փառավոր ջարդ տալով նրանց, սրբուհու մասունքները ազատեց[1]: Բայց խայտառակությունն այն էր, որ քննություն անելու միջոցին պարզվեցավ, որ հիսուսյաններին ճանապարհ տվողը եղել է Մելիքսեդեկ կաթողիկոսը, որը յուր անթիվ պարտքերի պատճառով կաշառվել է հիսուսյաններից և ազատ մուտք տվել նրանց դեպի Ս. Հռիպսիմեանց վկայարանը։
Այս ծայրահեղ թշվառությունները և ընդհանուր հուսահատությունը հերոսական ոգի ներշնչեցին երեք տարագիր հայ հոգևորականների։ Նրանցից մինը Սաղմոսավանքի առաջնորդ Պարոն մականվանյալ Սարգիս եպիսկոպոսն էր, մյուսը՝ Սյուների Մովսես վարդապետը և երրորդը՝
- ↑ Հայր Ալիշանը յուր «Սյունիք»-ում հին Նախճվանի նկարագրի մեջ, այդ դեպքը մեջ բերելով վկայում է, որ հիսուսյաններին հետամտող և մասունքները ետ խլող եղել են պարսից զինվորները Շահաբասի սաստիկ հրամանով: