Այս էջը հաստատված է

՛հոգին, որ սովորեցրեց նրան աստծուն և հայրենիքին ճշմարտությամբ ծառայելու դժվարին արհեստը, որ ծանոթացրեց նրան Սյունյաց անապատի ամենագլխավոր վարդապետության, այն է՝ անձնվիրության ազնվագույն գաղափարի հետ։


Եվ որովհետև այդ ժամանակ հայ ազգը կորցրել էր ամեն ինչ, և՛ թագ, և՛ գահ, և իշխանապետություն և զրկված էր ոչ միայն զենքից, այլև սրտի կորովից, և յուր թշվառ գոյությունը պահպանելու համար՝ կրում էր գերության և ստրկության անարգ լուծը, ուստի հայրենասեր գործիչներին մնում էր միայն հագնել հոգևորականի սքեմ, ստանձնել քարոզչի և ուսուցանողի պաշտոն և մտնելով ժողովրդի մեջ՝ գաղտուկ դարմանել այն ցավերը, որոնց անկարելի էր սպեղանի դնել հայտնապես։ Վասնզի ժամանակակից բռնությունը, որ չէր պատկառում ոչ մի սրբությունից, գոնե կրոնական սքեմին չէր խանգարում ուսուցանել..։ Եվ ահա այդ պատճառով Սյունյաց անապատը յուր բոլոր առաքյալներին, յուր անձնվեր մշակներին զինում էր այդ սքեմով և այնպես ուղարկում նրանց «ի հունձս Հայաստանյայց»։

Երիտասարդ Անդրեասին էլ Մովսես վարդապետը կամեցավ կուսակրոն դարձնելուց հետո շրջուն քարոզչի պաշտոն հանձնել և ուղարկել հեռավոր հոտերի մեջ։

Բայց որովհետև նրա ծնողները ցանկացան որ իրենց «միակ» և «աչքի լույս» որդին գործե իրենց մոտ որպեսզի ազատ ժամերին մխիթարե նաև իրենց ծերությունը, ուստի Մովսես վարդապետը դպրոց հիմնեց Ագուլիսում նման այն դպրոցներին, որ նա հիմնել էր Աստապատ և Շոռոթ գյուղերում և ուսուցիչ ու վերակացու կարգեց երիտասարդին այդ դպրոցի մեջ։

Թեպետ Սյունյաց ուխտի և յուր վարդապետի ցանկությամբ Անդրեասր մտադիր էր կուսակրոնություն ընդունեի բայց որովհետև յուր ուսուցչության օրերում նա մի տարօրինակ դիպվածով սիրահարվեց յուր դրացու դստեր՝ չքնաղ Վարդենիի վրա (որպիսի դիպվածի պատմությունը պիաի ունենք հետո), ուստի նա ամուսնացավ այդ աղջկա հետ։ Բացը որպեսզի դարձյալ հավատարիմ մնա յուր ուխտին և առավել