Այս էջը հաստատված է


— Այդ ինչու համար է։

— Ի՛նչպես թե ինչո՛ւ. գյուղերը չի՞ պիտի պտտեմլ, միշտ հո մի տեղ չեմ մնալ։

— Իսկ ձի՛ն։

— Ձին էլ այնտեղ կգնեմ, այստեղից հո չե՛մ տանելու ի՛նչ ավելորդ հարց է։

— Հասկացա, հետո'։

— Սա էլ հրացանս, ամերիկական նոր տեսակի, երկփողյա. յուր բոլոր պարագաներով արժե 120 ռ.։

— Ինչու համար է, ավազակնե՝ր պիտի հալածես։

— Ի՛նչ ավազակներ, ինչեր ես հարցնում, որսորդության չի՛ պիտի գնամ, բոլոր օրը հո պարապելով չե՞մ անցցնելու, մի մի անգամ էլ զվարճություն է պետք.— այս էլ պայուսակս, բոլորը կաշվեկար պղնձե օղակներով, թամբի վրա հարմարեցնելու համար.— այս էլ դաշտային հեռադիտակ, միշտ հարկավոր է լինում.— այս էլ կողմնացույց...

— Կողմնացո՞ւյց. այդ ինչի՛ համար է. ծովերի վրա` պիտի թափառես։

— Ախ, ինչ ապուշն ես։ Տո, չի՛ պատահիլ, որ անտառներում պտտելիս հանկարծ մոլորվեմ, այ, հենց այդպիսի ժամանակ կողմնացույցը կարող է ինձ ցույց տալ թե ինչ ուղղություն բռնեմ, որ գյուղը դուրս գամ։

— Այդ հո բոլորը քեզ համար ես հոգացել, գյուղացիների համար ի՛նչ ես տանում։

— Սպասի՛ր, նրանց համար էլ կա, տեսնո՛ւմ ես...— այս ասելով Պետրոսը ցույց տվավ սեղանի վրա գտնվող գրքերի մի կույտ և նրանցից մի-մի հատ առնելով, շարունակեց,— ա՛յ, «Полный курс охоты»—Маркса-Манн, սա էլ ասենք ինձ համար է, բայց գյուղացիներին էլ կհարկավորվի: ՉԷ՞ որ որսորդության մասին ևս կարող եմ խորհուրդներ տալ նրանց։— «Ляговая собака»— Фридриха Освальд, սա նուքնպես կարևոր գիրք է որսորդական շներ վարժեցնելու համար։