— Այ մարդ՛, ղու կարծում ես թե հայ գյուղացին բան ու գործ չունի, հենց միշտ որսի հետևի՛ց պիտի լինի։
— Համբերի՛ր, բարեկամ, ախար մենք էլ քեզ չափ մտածել գիտե՛նք, թե ոչ։ Ա՛յ, «Плодовая школа и полодовый сад»—Раевского, սա հո պատվական ձեռնարկ է ծառեր տնկևլու, պատվաստներ անելու, պտղատու այգիներ խնամելու համար։
— Հա, դրան խոսք չունիմ։
— Իսկ սա` «Домашний огород» — Мицулья. ընտիր ձեռնարկ է բանջարանոցների համար։ Սրան կցված է Черноглазош-ի գեղեցիկ աշխատությունը «Огурцы, дыми, арбузы и тыквы» վերնագրով, հատուկ այդ լույս տեսակ պտուղները աճեցնելու համար։
— Հետո՛։
— Սա էլ «Общедоступное руководство к земледелию»- Костычева, թեպետ համառոտ, բայց շատ պարզ և հասկանալն ոճով կազմված մի ձեռնարկ է երկրագործության համար։ Իսկ սա Կոպպեի հայտնի «Երկրագործություն և անասնապահություն» աշխատությունն է, որ թարգմանել է պրոֆեսոր Վոյլֆը. հիսուն տարուց ավելի գործածության մեջ է, և հմուտների կարծիքով, գյուղատնտեսական գրականության մեջ համարվում է իբրև կլասիկ գրվածք։ Իսկ սա` «Скотоводство»— Трипольского, հատկապես կազմված եղջերավոր անասուններ և ձի, ոչխար ու խոզ պահելու համար։
— Ուրի՛շ։
— Իսկույն* «Практическое руководство виноградарства и виноделия»—Винберга. անհրաժեշտ գիրք է այգեգործության և գինեշինության համար։ Մեր գյուղացիների գլխավոր պարապմունքը, կարծեմ, դա է։ Այդ պատճառով այդ ճյուղին վերաբերյալ ձեռնարկներ մի քանիսն եմ ընտրել։ Այ, «Руководство по виноградарству»—Цобеля, բազմաթիվ ու բազմազան նկարներով...
— Իսկ մեղվապահական, հավաբուծական․․․
— Սպասիր, սպասիր, դրանք էյ ունիմ, ա՛յ, «Птицеводство» д-ра Прибыня. պատվական աշխատություն է՝ գերմաներենից թարգմանված, իսկ սա «Пчела и пчеловодство»— Бутлерова. մեղվապահական ընտիր ձեռնաիկներից մինն է։