Այս էջը հաստատված է


Տեսիլ ԺԳ'
 Նույն, Պապաք, Ռուզան և Թենի


ՊԱՊԱՔ.— (մտնելով Ռուզանի հետ) Այո՛, իշխանուհի, հենց իսկույն կամենում էի բարձրանալ քո դստիկոնը և խնդրել իշխանի կողմից՝ (ցույց տալով Համտունի վրա), որ հաճեիր թույլ տալ իրեն՝ ներկայանալ քեզ:
ՌՈՒԶԱՆ.— Ուրախ եմ, որ այդ ներղությունը չեմ պատճառել քեզ: (Համտունին դառնալով): Ինչո՞վ կարող եմ ծառայել իշխանին:
ՊԱՊԱՔ.— Տյար Համատունը, կարծեմ, կարիք ունի քո խորհրդին:
ՀԱՄԱՏՈՒՆ.— (Ռուզանին) Եթե մեծաշուք օրիորդը կհաճի նվիրել ինձ մի քանի վայրկյա՞ն....
ՌՈՒԶԱՆ.— Բարի խորհրդի համար պատրաստ եմ զոհել մի ժամ:
ԹԵՆԻ.— Իսկ ես, դստրիկս, մինչև դուք կխոսեք, կիջնեմ մատուռը մի փոքր աղոթելու..... (Պապաքին): Պապաք իշխան, կարո՞ղ ես ինձ օգնել:
ՊԱՊԱՔ.— Սանդուղքներից իջնելո՞ւ, ամենայան սիրով: Ով որ հաճախ չէ աղոթում՝ նա պետք է մի բանով ծառայե աղոթողներին, որպեսզի նրանց աղոթքից շահվի և ինքը. տուր ինձ քո ձեռքը, մայր Թենի (Թենիի թևն առնլով՝ դուրս են գալիս)։


ՏԵՍԻԼ ԺԴ
Համտուն և Ռուզան


ՌՈՒԶԱՆ.— (Թենիի ետևից նայելով) Բարեպա՞շտ կին: Օրը քանի՞ անգամ է սա մատուռ իջնում աղոթելու:
ՀԱՄՏՈՒՆ.— Երջանիկ է, ով հանգիստ խիղճ ունի և կարող է աղոթել: