Էսղդա տեղը տախտկելու խամար եռսուն մանեթ խերիք չէր գա, համա ես էս հմմենին չորս մանեթ եմ տվե, էն էլ անջախ եմ ճարե։ Ձողերն էլ, որ մոտիկ-մոտիկ հլներ, խաբիր խատ չէր խերիք գա, համա ես րառսուն խատով բանը յոլա եմ տարե։ Մեկ էլ թե էնոնք դուզեր (ուղիղներ) հլնին, մեշաբեկին (անտառապետը) երեք խետ ավելի փարա կուզեր, համա էժան ա տվե։ Ասենք իմ մե ղազախեցի բարեկամն ասեց թե «դու որ չորս մանեթ փարա ես տվե բլեթին, իրավունք ունեիր էդ բլեթով էն ղդա դուզը ձողեր կտրել, ինչ ղդա ծուռն ես կտրե». համա ես գեղցի ռամիկ մարդ եմ, իմա՞լ կանամ աբեզչիկի (անտառապահ) հառեջ ձեն ձուն խանել. էն թղթին հիշկում ու ասում ա. «էս թուղթ ծուռը փետերի համար ա, չըհիշխնաս (չհամարձակվես) դզերը կտրելն։ Ես էլ իմալ ընդու հրամանը չանեմ: Բան ա, թե շշկլվիմ (սխալվիմ), յա հիշխնամ մեխատ դուզը փետ կտրեմ, մեկ էլ տենաս բոռալով գալում ա վրես ու մե չափալախ (ապտակ) քիթուբերնիս զարկում... Հարամզադա, ասում ա, էդ իմալ հիշխցար թագավորական մեշի մեջ զա կոնի դեմ բան բռնել. հես ա պրատակոլ կանեմ, քեզի նաբախա (բանտ) կտանեմ։ Էդ վախտը անճարանում եմ, ոտ ու ձեռն ընկնում, ասում. «աղա, ի սեր աստուծո, բաշխի, ինձ բռնավոր մի` անի, ճժերս ու օղլուշաղս (ընտանիքս) մեղք են»։ Էստուց ետո, որ տենում եմ, չեմ կանում աղա աբեզչիկի սիրտը շահել, իլաճս կտրում ա, ջեբս էլած մի քանի աբասին ափն եմ դնում, գլուխս պրծացնում։
Տանուտերի պատմածներից Պետրոսը վրդովվեցավ, մանավանդ աբեշչիկի գյուղացուն ապտակելն ու օրենքի անունով նրան հարստահարելը վառեցին երիտասարդի բոլոր իրավագիտական զայրույթը։ Նա մոռացավ, որ տանուտերը բնդի դիմախոսում էր իրեն և ոչ թե պաշտպանություն խնդրում, ուստի վրդովված պատասխանեց.
— Աբեզչիկը իրավունք չունի քեզ ապտակելու կամ քեզանից ապօրինի փող առնելու. այդպիսի անկարգության համար նրան ոչ թե պաշտոնից կզրկեն, այլև բանտ կնստեցնեն։ Օրենքը իրավունք չի տալիս նրան նույնիսկ մեղավոր մարդու դեմ բռնություն գործ դնել, ո՞ւր մնաց թե հանգիստ ու խաղաղ գյուղացու դեմ։