Այս էջը հաստատված է

ՀԱՄՏՈՒՆ.— Այդ համարումը չպետք է նվազի. որովհետև անարգ մարդը չէր կարող քեզ պաշտել, որովհետև...

ՌՈՒԶԱՆ.— (ընդնատելով) Որպեսզի չնվազի, թույլ տուր, որ քո սիրո մասին ուրիշ բացատրություններ չլսեմ։
ՀԱՄՏՈՒՆ.— Իշխանուհի, թող որ խոսիմ, թող որ առ քեզ տածած իմ զգացմունքն արտահայտեմ, թող որ ասեմ թե՝ սիրում եմ քեզ...
ՌՈՒԶԱՆ.— (տեղից վեր կենալով) Իշխա՛ն, ների՛ր, որ ավելին չեմ կարող լսել։ Գուցե իմ ընտանեկան կրթությունը, կամ կանացի երկչոտությունս է պատճառ, որ Սյունյաց իշխանի սիրո խոստովանությունը դողալով եմ լսում, բայց այդ այդպես է։ Իմ ապագա բախտի տնօրինության իրավունքն իմ սիրելի ծնողներին է պատկանում, ես հնազանդում եմ նրանց հրամանին' ինչպես երկնառաք պատգամի. հետևապես ինքս իմ մասին որոշում անել չեմ կարող։
ՀԱՄՏՈՒՆ.— Բայց եթե քո հայրը ցանկանա յուր ընտրությամբ քեզ դժբախտացնել, միթե ոչ մի բողոք չի" պիտի բառնաս նրա դեմ։
ՈՈՒԶԱՆ.— Ես հավատում եմ իմ հոր առ իս ունեցած սիրույն, ուստի և իմ ապագայի վերաբերմամբ նրա փորձառությունն ու հեռատեսությունն ավելի գին ունի իմ աչքում, քան իմ անփորձ զգացմունքները... Թող որ այս խնդրի մասին վերջինը լինի մեր տեսակցությունը։ (Վայելչաբար գլուխ տալով՝ շուր է գալիս դեպի դուռը):
ՀԱՄՏՈՒՆ.— Օրիորդ, դարձյալ մի խոսք։
ՌՈՒԶԱՆ.— (կես դեպի ետ դառնալով) Ազնիվ իշխան, ես բոլորը ասացի։ (Դուրս է գնում):


ՏԵՍԻԼ ԺԵ
Համատուն, հետո Պապաք


ՀԱՄՏՈՒՆ..— (միայնակ և զայրացած) Ի“նչ, ուրեմն, նա ինձ մերժում է. նա, մինչև անգամ, չէ կամենում ինձ լսե՞լ այս արդեն չափազանց է. ստորանալ մինչև այս աստիճան... (Դառնալով Պապաքին, որ այդ րոպեին մտնում է): Պապաք իշխան, նա ինձ մերժեց, ես անպատված եմ։