Կամսարյտնի հարցին թե՝ ինչպե՞ս են, կարողանում այս մութ ու գիջին սենյակներում ապրել, վանահայրը պատասխանեց.
— Հմի դեռ հալա շատ լավենք ապրում։ Երեսուն տարի սրանից առաջ, երթ ես դեռ վանահայր չէի, էս խուցերը, ոչթե մահճակալ, սկի տախտակի պոլ էլ չունեին. ամենքս. էլ նաև դիվանի վրա, էինք նստում կամ պառկում։
— Եվ այդպես ապրելով չէի՞ք հիվանդանում։
— Փառք աստուծո, հրես տեսնում ես. 43 տարի է ինչ էստեղ եմ, էս լուսարար հայր-սուրբն էլ, ոնց որ ասեցի, 45 տարի է, որ ապրում է մեզ հետ, ուրիշ միաբաններ էլ կան. մեր հասակակից, բոլորն էլ ողջ առողջ։ Սովորությունից ա կախված, ոնց որ քեզ կսովսրացնես, էնենց էլ կապրես։ Քաղաքներում մարդիկ շատ են կոտորվում նրա համար, որ շատ են փափուկ ապրում։
Վանահայրն յուր հյուրին ամեն տեղ շրջեցնելուց հետո, առաջարկեց նրան տեսնել նաև գրադարանը, որ նրա ասելով, բարեկարգվել էր միայն յուր վանահայրության օրով։
— Հենց էդ պատճառով էլ բանալին համաշա (միշտ) մոտս եմ պահում, ով որ գիրք ա ուզում, ինքս եմ գալիս, բանում, գիրքը տալիս ուզողին, ու էլ եդ փակում, բանալին ջեբս դնում,— ասում էր վանահայրը;
Երիտասարդը հետաքրքրությամբ մտավ այն խուցը, որին վերջինս «գրադարան» անունն էր տվել, հուսալով գտնել այդտեղ հին գրչագիրների մի հարուստ դարան։ Բայց նա այստեղ տեսավ հազիվ երկու հարյուրի չափ հին ու նոր հատորներ, որոնց մի մասը ոչ շատ կարևոր գրչագրեր էին, իսկ մյուսը՝ Վենետիկի հինավուրց հրատարակություններ, դարսված փայտաշեն դարակների վրա։
Երբ երիտասարդը հայտնեց յուր զարմանքը հինավուրց անապատի այդ աստիճան աղքատ գրատուն ունենալու մասին, վանահայրը բացատրեց, որ եղածն էլ յուր շնորհիվն է, որ կա, ապա թե ոչ, այս վերջին 25 տարվա ընթացքում, եթե յուր փոխարեն լիներ մի ուրիշ վանահայր, անշուշտ այս եղածն էլ կմատնվեր կորսատյան, ինչպես որ մատնվել են նրանից առաջ եղած գրական գանձերը։