Սարկավագի աստիճանում Կամսարյանը տեսել էր միշտ մի երիտասարդ, հաճախ աշխարհականի շորերով, բայց նորեկը վաթսունն անց մարդ էր, բարձրկեկ հասակով, առողջակազմ, միայն մի քիչ դալկադեմ։ Ուներ շեկ, ալեխառն՛ մորուք և ծավի խորահայաց աչքեր։ Հագուստը ոչնչով չէր զանազանվում վարդապետների հագուստից, որովհետև բարկանում էր նույն մույգ կապույտ կտավի կապայից, շալե գոտուց, կոշտ բրդե փարաջայից և խայտաբղետ գուլպաներիդ ու քոշերից։ Միայն թե վեղարի փոխարեն գլխին ծածկած էր գառան մորթու տա փակ գդակ, որ գարիբալդի կոչվածի ձևն ուներ և որի մեջ այնպես խոր էր մտցրել գլուխը, որ ծածկել էր ճակատը` մինչև թավամազ հոնքերը։
Ժպիտը, որ նա խաղացրեց շրթունքներին, հյուրին ողջունելու ժամանակ, բռնազբոսիկ էր և չէր հարմարում դեմքին, որ կարծես ստեղծված էր միշտ խիստ ու մտախոհ երևալու համար: Առաջին տպավորությունը, որ նա արավ երիտասարդի վրա, այն էր թե` նա բանի տեղ չէր դնում միաբանության անդամներրն։ Որովհետև մոտենալուց, նա ոչ միայն չնայեց վերջինների վրա, այլև մինչև իսկ չտեսնելուն տվավ, իբրև այնպիսի մարդկանց, որոնց հետ չուներ որևէ առնչություն, կամ որոնց գոյությունը չէր հեաաքրքրում իրեն, լոկ այն պատճառով, որ գիտեր թե նրանցից ոչ մեկը չէ կարոդ յուր հայտնի վիճակի վրա ունենա լավ կամ վատ ազդեցություն։
Սովորական քաղաքավարությամբ երիտասարդի «քեֆը» հարցնելուց հետո, նա ցանկացավ իմանալ թե ինչո՞ւ վերջինս չէ մնում իրանց մոտ մի քիչ ավելի։
— Ուրախությամբ կմնայի, բայց իմ ձիապանն, ահա, նստած լճափին սպասում է ինձ,— առարկեց երիտասարդը։
— Վնաս չունի, նրանք սովոր են սպասել,— նկատեց սարկավագը այնպիսի եղանակով, որ կարծես այդ «նրանքը» իսկի մարդիկ չէին։
— Բայց միևնույն է, ես արդեն ձեր վանքում ամեն ինչ տեսա, ամեն բանի ծանոթացա, ավելի մնալն այլևս միտք չունի։